ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի առցանց առաջնության բրոնզե մեդալակիր

Սեպտեմբերի 22, 2020
Սպորտային լուրեր

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առցանց առաջնությունում, որին մասնակցել է 40 երկրի շուրջ 800 շախմատիստ: Առաջնությունն անցկացվել է 8 ենթախմբով՝ աղջիկների և պատանիների մինչև 12, 14, 16 և 18 տարիքային խմբերով: Յուրաքանչյուր ենթախմբում Հայաստանն ունեցել է 3 ներկայացուցիչ։ Բացի մասնակիցների անհատական արդյունքներից հաշվարկ է ընթացել նաև թիմային պայքարում, որում գրանցվել է յուրաքանչյուր ենթախմբի մեկ լավագույն արդյունք:
Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում վաստակել է 26 միավոր և արժանացել երրորդ մրցանակին: Հավաքականի կազմում բրոնզե մեդալ են նվաճել Շանթ Սարգսյանը (մինչև 18), Արշակ Մելքոնյանը (մինչև 16), Էմին Օհանյանը (մինչև 14) և Բենիկ Աղասարովը (մինչև 12)։ Պատանի շախմատիստները մոտ են եղել նաև անհատական մեդալներ նվաճելուն. մասնավորապես, Շանթ Սարգսյանը վաստակած 7 միավորով կիսել է 2-4-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ Էմին Օհանյանը և Արշակ Մելքոնյանն իրենց ենթախմբերում գրավել են 5-րդ հորիզոնականը։ Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաև մինչև 18 տարեկանների ենթախմբում հանդես եկող Ալեն Երեմյանը և Արթուր Դավթյանը, աղջիկների մինչև 16 տարեկանների ենթախմբից Աստղիկ Հակոբյանը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…