ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի եզրափակումը

Նոյեմբերի 22, 2016
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նոյեմբերի 16-ին ամփոփվեց հունիս ամսից մեկնարկած ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր` կարևորել արտադպրոցական կրթության դերը, նպաստել համայնքներում դրա զարգացմանը, դեռահասների մասնագիտական կողմնորոշմանը, կարողությունների բացահայտմանը, ազգային արհեստի և արվեստի բնագավառներում ստեղծվող մշակութային արժեքների տարածմանն ու պահպանմանը, ամրապնդել ՀՀ համայնքների և Ջավախքի արտադպրոցական կենտրոնների և միջնակարգ դպրոցների միջև կապը:                                                                                                                  

Ծրագրի առաջին փուլում /հունիսի 27-ից հուլիսի 1-ը/ Շիրակի և Արմավիրի մարզերի գյուղական համայնքների թվով 19 մանկավարժների համար իրականացվեց վերապատրաստման դասընթացներ: Տեսական և գործնական պարապմունքների արդյունքում մանկավարժները ծանոթացան արտադպրոցական կրթության կարևորությանն ու հիմնախնդիրներին, անհատական և շերտավոր դասավանդման ձևերին, ուսումնասիրեցին համայնքային հետազոտության իրականացման և դեռահասների կրթադաստիարակչական կարիքների հայտնաբերման մեթոդները, դաստիարակչական աշխատանքների ծրագրերի և թեմատիկ պլանների կազմման եղանակները:

Ծրագրի երկրորդ փուլում /հոկտեմբերի 4-ից 31-ը/ Շիրակի մարզի  Բենիամին, Կամո, Հոռոմ, Նոր Կյանք, Շիրակ, Սառնաղբյուր ու Սարատակ, Արմավիրի մարզի Քարակերտ, Մուսալեռ համայնքների միջնակարգ դպրոցներում, Վրաստանի Սամցխե–Ջավախք  երկրամասի Ախլքալաքի հայ երիտասարդական և Նինոծմինդայի կրթամշակութային կենտրոններում տեղի դպրոցականների համար անցկացվեցին մասնագիտական կողմնորոշման դասեր` կենտրոնի մանկավարժների և շնորհաշատ սաների կողմից: Դասընթացները կազմակերպվեցին դեռահասների նախասիրություններին և հետաքրքրություններին համապատասխան տարբեր մասնագիտություններով` խեցեգործություն, ուլունքագործություն, արծաթագործություն, գեղանկարչություն, կարպետագործություն, ասեղնագործություն, պարարվեստ, փայտարվեստ, ռադիոէլեկտրոնիկա: Մեծ էր համայնքաբնակ դպրոցականների խանդավառությունը, արհեստի ու արվեստի ոլորտում նոր գիտելիքներ ձեռք բերելու, սեփական կարողություններն ու ներուժը բացահայտելու, համայնքներում մշտական գործող խմբակներ ունենալու ցանկությունը: Դեռահասների արտահայտած տպավորությունները փաստեցին, որ ծրագիրը որոշակիորեն ուղղորդել է նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում` առաջացնելով հետաքրքրություն կոնկրետ մասնագիտությունների նկատմամբ:

«Ընտանիք» կենտրոնի մանկավարժներին ու սաներին առանձնակի ջերմությամբ ու ոգևորությամբ դիմավորեցին Ջավախքի կրթամշակութային կենտրոններում: Վրաստանի Հայ Օգնության Միության վարչության ատենապետուհի Կարինե Թադևոսյանը կարևորեց արտադպրոցական կենտրոնների միջև համագործակցության ստեղծումը, որի արդյունքում երիտասարդների շփումը, գիտելիքների ու փորձի փոխանակումը, փոխայցելությունների հաճախակի կազմակերպումը   կարևոր խթան կհանդիսանան հայապահպանման և ազգային ինքնության հաստատման գործում:

Կենտրոնում կայացած եզրափակիչ ցուցահանդես-միջոցառմանը ներկա էին ծրագրին մասնակից համայնքների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ծնողներ և սաներ: Ներկաները դիտեցին մասնագիտական կողմնորոշման դասերի արդյունքում կենտրոնի սաների և համայնքների դեռահասների համատեղ պատրաստած աշխատանքների ցուցահանդես, ծրագրի 1-ին և 2-րդ փուլերի վերաբերյալ ամփոփ տեսանյութ:

Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանն ամփոփելով ծրագիրը` նշեց, որ համայնքներից ստացված գրավոր արձագանքները խիստ պարտավորեցնող են, ընդգծեց նախորդ տարիներին ծրագրի իրականացման արդյունքում Շիրակի մարզի գյուղական համայնքներում ստեղծված մասնագիտական խմբակների գործունեության դրական ազդեցությունը, որոնց օգնությամբ բացահայտվել են շատ տաղանդավոր դեռահասներ, ովքեր տարբեր միջազգային մրցույթներում ցուցաբերել են լավագույն արդյունք:

Ծրագրի շրջանակում Ա. Մինասյանը պատվոգրեր և մրցանակներ հանձնեց կենտրոնի հետ համագործակցած համայնքների կրթական հաստատություններին:

Միջոցառումը եզրափակվեց «Ընտանիք» կենտրոնի սաների և համայնքների դեռահասների  գեղարվեստական ելույթներով:

Հ. Սարգսյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)