ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍՆ-ն ԵԽ Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի նիստում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

Հոկտեմբերի 5, 2020
Միջազգային լուրեր

Եվրոպայի Խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի (Steering Committee for Education Policy and Practice, CDPPE) 14-րդ լիագումար նիստի ամփոփման օրը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Արցախի և Հայաստանի հանրապետությունների նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիան, որն սկսվել է սեպտեմբերի 27-ից և շարունակվում է առ այսօր:

Հայաստանի ներկայացուցիչը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանն ըստ էության այն միակ երկիրն է, որ համավարակի պայմաններում լայնածավալ ագրեսիա է սկսել՝ անտեսելով ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիրեշի դեռևս այս տարվա մարտի 23-ին հնչեցրած կոչը, որով նա աշխարհի բոլոր պատերազմող կողմերին հորդորել էր զենքերը վայր դնել` պատերազմելով համամարդկային սպառնալիք հանդիսացող COVID-19-ի դեմ: Ընդգծելով, որ ԵԽ-ի Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի առաջնային խնդիրներից է բոլոր սովորողների համար կրթական ապահով միջավայրի ստեղծումը, յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը և շարունակականության ապահովումը՝ Ա.Մարտիրոսյանը կոչ է արել միջազգային գործընկերներին խստորեն դատապարտել Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, Հայաստանում և Արցախում ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում ուսումնական հաստատությունների թիրախավորումը:

Նշենք, որ Եվրոպայի Խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտե հեռավար նիստը ընթացել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: Մասնակցել են շուրջ 50 պետությունների կրթության ոլորտի բարձրաստիճան պատասխանտուներ, կրթական հիմնախնդիրներով զբաղվող եվրոպական և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել է «Կրթության արձագանքը COVID-19 ճգնաժամին» քաղաքական հռչակագրի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել ԵԽ անդամ երկրների նախարարների մասնակցությամբ հոկտեմբերի վերջին կայանալիք նիստում: Հռաչակագիրը առնչվում է 4 հիմնական ոլորտների՝ կրթության միջոցով ժողովրդավարության ամրապնդում, սովորելու և ուսուցանելու եղանակների նորացում, որակավորումների գնահատում և ճանաչում, առավել խոցելի ուսանողների կրթության իրավունքի ապահովում:

Մասնակիցները քննարկել են նաև ԵԽ-ի «Իրավասություններ ժողովրդավարական մշակույթի համար» փաստաթղթի կատարման ընթացքը, մասնակից երկրների մոտեցումները ներառական կրթության ոլորտում, Եվրոպայում պատմության ուսուցանման ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադրումը, թվային քաղաքացիական կրթությունը, փախստականների, միգրանտների և խոցելի խմբերի համար կրթության կազմակերպումը և այլն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…