ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանության նորանշանակ գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին

Հոկտեմբերի 6, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանության նորանշանակ գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը նախ ներկայացրել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի` սեպտեմբերի 27-ից սկսած և մինչ օրս շարունակվող ռազմական ագրեսիան: Նա ընդգծել է՝ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում` ուսումնական հաստատություններ, ինչը հատկապես համավարակի պայմաններում պետք է խստորեն դատապարտվի առաջադեմ մարդկության, միջազգային կառույցների կողմից:

«Պատերազմական դրությունը փոխել է մեր օրակարգը: Այժմ մեր ժողովրդի ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է ադրբեջանական ագրեսիային դիմադրելու ուղղությամբ: Ռազմական դրության պայմաններում, անշուշտ, դանդաղում է կրթական բարեփոխումների օրակարգը»,- ասել է Ա. Մարտիրոսյանը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ այսօր առաջնային է ապահովել ուսումնական հաստատությունների անվտանգությունը և յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց որևէ բռնության սպառնալիքի։ Տիկին Հելեն Ֆեյզին, համակարծիք լինելով նախարարի տեղակալի հետ, ընդգծել է, որ հակամարտության գոտում ուսումնական և քաղաքացիական մյուս հաստատությունները չպետք է թիրախավորվեն:

Կողմերը քննարկել են Հայաստանում Բրիտանական խորհրդի ծավալած գործունեությունը և ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Ա. Մարտիրոսյանը, կարևորելով կրթության ոլորտի համագործակցությունը, Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունը հատկապես անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման, ուսուցիչների վերապատրաստման հարցերում, նշել է, որ արդյունավետ գործակցությունը կարող է շարունակվել և ընդլայնվել:

Ա. Մարտիրոսյանը նաև ներկայացրել է ԿԳՄՍ ոլորտների բարեփոխումների ընթացքը, տեղեկացրել, որ վերանայվում են կրթական չափորոշիչները, մշակվում են ոլորտային ռազմավարությունները՝ ընդգծելով այս հարցերում բրիտանական կողմի փորձագիտական աջակցության կարևորությունը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև հայ-բրիտանական համագործակցության ամրապնդմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող այլ հարցեր` պայմանավորվածություն ձեռք բերելով զարգացման օրակարգին անդրադառնալ ռազմական գործողությունների ավարտից հետո:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)