ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել բուհերի ռեկտորների խորհրդի նիստը

Հոկտեմբերի 7, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել բուհերի ռեկտորների խորհրդի նիստը, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Քննարկվել են պատերազմի, ինչպես նաև կորոնավիրուսի պայմաններում բուհերում առկա խնդիրներն ու ստեղծված իրավիճակից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացման հարցը։ Նախարարն ընդգծել է ստեղծված իրավիճակում բուհերի՝ որպես առավել մեծ թվով շահառու ունեցող հաստատությունների առանցքային նշանակությունը։ Ա. Հարությունյանն անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված խնդիրներին՝ կոչ անելով պատշաճ ուշադրություն դարձնել հակահամաճարակային կանոնների պահպանմանը` դրանով նաև աջակցելով բուժհաստատություններին։

Նախարարը կարևորել է նաև պատերազմի պայմաններում բուհերի բնականոն աշխատանքը ապահովելու, քաղպաշտպանության հետ կապված հարցերը կարգավորելու և այդ գործում ուսանողների ներգրավվածությունը խրախուսելու ուղղությունները:

Ռեկտորներն իրենց հերթին ներկայացրել են առկա խնդիրների լուծման նպատակով իրականացված գործողությունները: Նշվել է, որ ստեղծված իրավիճակում ուսումնական հաստատությունները ներգրավված են կամավորական աշխատանքներում. ուսանողները և դասախոսները շարունակական աջակցություն են ցուցաբերում դրա կարիքն ունեցող անհատներին և կառույցներին, կազմակերպում տարաբնույթ ակցիաներ:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև հեռակա սովորող ուսանողների և դիմորդների թեմային. քանի որ նրանց շարքում կան զորակոչվածներ և հայրենիքի պաշտպանությանը կամավոր զինվորագրվածներ, քննարկվել է այդ քաղաքացիների համար բուհերի հեռակա համակարգի ընդունելությունը պատերազմից հետո առանձին կազմակերպելու հնարավորությունը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)