Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է: Պատմությունը ցույց է տալիս, որ այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականության ցանկացած դրևսորում՝ մշակութային կամ կրոնական ժառանգությանը միտումնավոր վնաս հասցնելը կամ ոչնչացնելը պետք է դատապարտվի հաստատուն վճռականությամբ: Մշակութային ժառանգության վայրերի թիրախավորումը հատկապես պատերազմական իրավիճակում խստորեն արգելված է մի շարք միջազգային կոնվենցիաներով (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիա և դրան կից 1954 և 1999 թվականներիի արձանագրությունները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման մասին» հռչակագիրը):
Սիրիայից մինչև Աֆղանստան, Մալիից մինչև Եմեն մենք ականատես ենք եղել համամարդկային արժեք ներկայացնող մշակութային ժառանգության ոչնչացմանը, որը բազմաթիվ դեպքերում հնարավոր չի եղել վերականգնել:
Ցավոք, հայկական կողմի այն պնդումները և ապացույցները, որ Ադրբեջանի, մասնավորապես՝ Նախիջևանի տարածքում ոչ պատերազմական իրավիճակում սիստեմատիկ կերպով, տարիներ շարունակ ոչնչացվում էր հայկական պատմամշակութային ժառանգությունը, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունը այդպես էլ կոշտ արձագանքի և գնահատականի չարժանացավ, իսկ ոչնչացված հուշարձանների թիվը կազմում էր ավելի քան 89 միջնադարյան եկեղեցի, 5840 խաչքար և 22000 տապանաքար:
Միջազգային կառույցների ոչ հասցեկան կոչերը այսօր կրկին հանգեցնում են նրան, որ կրկին թիրախավորվում են այս անգամ էլ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանները: 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել և հրթիռակոծվել է Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Այս քայլով Ադրբեջանը կոպտագույնս խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի շրջանակներում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները:
Ի հակադրություն ադրբեջանական իշխանությունների՝ տասնամյակներ ընթացող մշակութային վանդալիզմի և ոչնչացման քաղաքականության՝ Հայաստանը և Արցախը միշտ հավատարիմ են իրենց տարածքներում մշակույթի և մշակութային ժառանգության պահպանության միջոցով խաղաղության և համերաշխության առաջընթացի գաղափարին՝ անկախ դրանց էթնիկ և կրոնական ծագումից: Սրա վառ ապացույցը Շուշիի «Գյովհար Աղայի» (Վերին Ջումա) մզկիթի վերականգնում էր, որը զգալիորեն տուժել էր արցախյան ազատամարտի տարիներին և գտնվում եր կիսաքանդ վիճակում: 2019թ․ Արցախի կառավարության հետ համագործակցությամբ, «IdeA» հիմնադրամի միջոցներով իրականացվեց Շուշիի «Գյովհար Աղայի» (Վերին Ջումա) մզկիթի վերականգնումը: Արցախի Հանրապետության գոյության ողջ ընթացքում վերականգնվել և բարեկարգվել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին (1988 թվականին Շուշիից հայերին արտաքսելուց հետո ադրբեջանցիները ջարդել են զանգակատան հրեշտակների արձանները և եկեղեցին վերածել զինապահեստի, իսկ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այստեղ էր գտնվում ազերիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը), Գանձասարի վանական համալիրը (պատերին առկա են ռմբակոծության հետքեր), Մարտակերտի շրջանի Վանքասար եկեղեցին, Ամարասի վանական համալիրը պատերին (բազմիցս արկակոծվել է), Քաշաթաղի շրջանի 4-րդ դարի Ծիծեռնավանք եկեղեցին, ինչպես նաև Դադիվանքի վանական համալիրը (օգտագործվել է որպես անասնագոմ):
Միջազգային հանրությանը և միջազգային հեղիանակավոր կառույցներին կոչ ենք անում վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, որի ընթացքում հայկական մշակութային ժառանգությունը մեծապես վտանգված է և կանգնած է ոչնչացման վտանգի առաջ: Լռություն պահպանելով՝ մենք ճանապարհ ենք հարթում աշխարհի տարբեր ծայրերում նոր մշակութային ոճրագործությունների համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ