ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ պետական բուհերը՝ Արցախի համար, Արցախի կողքին

Հոկտեմբերի 10, 2020
Լուրեր կազմակերպություններից

Սոցիալական աջակցություն


Պատերազմի առաջին իսկ օրվանից ՀՀ պետական բուհերի ուսանողները կազմակերպել են առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման գործընթաց։ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի, Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Գորիսի պետական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու անձնակազմերն իրականացրել են պարենային և ոչ պարենային ապրանքների, դեղամիջոցների, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի հավաքագրում, փաթեթավորում, տեսակավորում և տեղափոխում։

ԵՊԲՀ-ն, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ, հավաքագրել է ավելի քան 20 միլիոն դրամի դեղեր և բժշկական պարագաներ, որոնք ուղարկվել են Արցախ:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողները` դասախոսների ղեկավարությամբ, օրական կարում են առնվազն 20 քնապարկ` Արցախում հայրենիքի պաշտպանների համար: Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները հենց բուհի ներսում արդեն իսկ կարել են ավելի քան 600 անձրևապաշտպան թիկնոցներ։


Հոգեբանական աջակցություն և առաջին բուժօգնություն

ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնների և ՀՖԿՍՊԻ պրոֆեսորադասախոսական կազմերն աջակցություն են ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր տուժել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններից։ Դասախոսները հոգեբանական աջակցություն են տրամադրում առաջնագծից վերադարձած զինվորներին և նրանց ընտանիքի անդամներին: Այս օրերին ակտիվորեն աշխատում են նաև հոգեբան ուսանողները, կազմակերպվում են հոգեբանական աջակցմանն ուղղված առցանց սեմինարներ: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կամավորները շարունակում են ծանոթանալ առաջին բուժօգնության հմտություններին: Տեսական գիտելիքներն ուղեկցվում են գործնական հմտությունների կիրառմամբ: Բուհում ձևավորվել են կամավորական ջոկատներ՝ կինեզիստների կամավորական խումբ, որը տարբեր հիվանդանոցներում վիրավորներին ցուցաբերում է առաջին օգնություն և փրկարարների խումբ՝ օգնելու ԱԻՆ-ի աշխատանքներում։ Բուհերի ուսանողները և աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են նաև Արյունաբանական ինստիտուտում արյունատվության գործընթացին։


Կրթական և տեղեկատվական աջակցություն

Հայկական պետական մանկավարժական համալսարանն Արցախի պետական համալսարանի ուսանողներին կցագրել է «Google Classroom» հարթակին, որի միջոցով իրացվում է արցախցի ուսանողների կրթություն ստանալու իրավունքը: Պատերազմի առաջին իսկ օրվանից մի շարք բուհերի ուսանողներ մասնակցում են տեղեկատվության ստուգման, քաղաքացիների մեդիագրագիտության մակարդակի բարձրացման, սոցիալական մեդիայում ապատեղեկատվության դեմ պայքարի աշխատանքներին: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում իրականացվում է ռազմական դրության պայմաններում տեղեկատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու դասընթաց։ Ուսանողներն իրականացնում են նաև թարգմանչական աշխատանքներ՝ Հայաստանի և Արցախի դիրքորոշումը միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելու նպատակով։


Մշակութային աջակցություն

Հայ Ազգային երաժշտական հարթակի նախաձեռնությամբ Երևանի պետական կոնսերվատորիայի լավագույն ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել է երկու առցանց համերգ-դրամահավաք՝ ի աջակցություն բանակի։ Օրերս կոնսերվատորիայի մուտքին հարակից հարթակում կկայանա ԵՊԿ սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ «Հաղթում ենք» խորագրի ներքո:
ՀՊՄՀ և Թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողները պարբերաբար այցելում են արցախցի փոքրիկներին և փորձում կազմակերպել նրանց առօրյան՝ իրականացնելով ժամանցային և ուսուցողական ծրագրեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)