ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել է Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST) դրամաշնորհային ծրագիրը

Հոկտեմբերի 13, 2020
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Եվրոպական միության «Էրազմուս+» շրջանակում իրականացված «Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST)» դրամաշնորհային ծրագիրն ամփոփվել է սեպտեմբերի 12-ին կայացած առցանց համաժողովում: 2016 թվականից մեկնարկած ծրագրի նպատակն է խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ և գործիքակազմ: Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք են բերվել բարձրագույն կրթության միջազգայնացման որոշակի արդյունքներ: Մասնավորապես, մշակվել է բարձրագույն կրթության հնգամյա ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը, ստեղծվել է Study in Armenia էլեկտրոնային կայքը, նկարահանվել է նույնանուն հոլովակը, մասնակից բուհերը մշակել, իսկ գիտխորհուրդները հաստատել են բուհերի միջազգայնացման ընթացակարգերը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով առցանց հավաքի մասնակիցներին ԵՄ «Էրազմուս+» դրամաշնորհային ծրագրի ավարտական համաժողովին, բարձրացրել է կրթության իրավունքի ոտնահարման խնդիրը, որն այժմ արձանագրվում է Արցախի և Հայաստանի հանդեպ սեպտեմբերի 27-ից սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով: Ներկայացնելով համավարակի և պատերազմի պատճառով առկա մարտահրավերները կրթական գործընթացներում՝ նախարարի տեղակալը նշել է, որ նախարարությունը և կրթական հաստատություններն առավելագույն ջանք են գործադրում կրթության իրավունքի իրացման, կրթության շարունակականության ապահովման համար՝ բարեփոխումների օրակարգում առանձնահատուկ կարևորելով բարձրագույն կրթության միջազգայնացմանն ուղղված ծրագիրը: Ա. Մարտիրոսյանը նշել է, որ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում «Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST)» դրամաշնորհային ծրագրի ձեռքբերումներն զգալի են բարձրագույն կրթության որակի բարելավման և հայաստանյան բուհերի միջազգայնացման առումով և որ ԿԳՄՍ նախարարությունը հանձնառու է ապահովել ծրագրի շարունակականությունը: Ըստ նախարարի տեղակալի՝ ակնհայտ է, որ կրթության միջազգայնացումն աշխարհում տիրող պանդեմիայի հետևանքով խաթարված է: Փոխելով միջազգայնացման ձևը՝ առաջնահերթությունը տրվելու է «Միջազգայնացում տնից» բաղադրիչին՝ նախկինում լայն կիրառություն ունեցող շարժունության փոխարեն:

Նշենք նաև, որ Եվրոպական միության «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում իրականացված «Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST)» դրամաշնորհային ծրագիրը համակարգել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանը: Ընդգրկված են եղել նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, Շիրակի պետական համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը, իսկ պետության մասնակցությունն ապահովել են ԿԳՄՍ նախարարությունը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը: Ծրագրի ԵՄ գործընկերներներն են Իսպանիայի Կատալոնիայի պոլիտեխնիակական, ինչպես նաև Վերգիլիոսի և Ռովիրայի համալսարանները, Էստոնիայի Տալինի տեխնիկական համալսարանը, Շվեդիայի Կառավարական տեխնոլոգիական ինստիտուտը և Լիսաբոնի համալսարանը՝ Պորտուգալիայից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)