Շուշիում առաջին թատերական ներկայացումները բեմադրվել են դեռևս 1840-ական թվականներին՝ հայրենի քաղաք վերադարձած ուսանողների շնորհիվ, որոնք ստանձնել են թե' արական, և թե' իգական դերերը: 1882 թ. հյուրախաղերով Շուշի այցելած Պոլսահայ մեծանուն արտիստ Պետրոս Ադամյանը մեծ աշխուժություն է բերել քաղաք: Ներկայացումները հիմնականում բեմադրվել են ամառային ամիսներին, երբ քաղաքում՝ հովվեկների թիվը կտրուկ աճել է: Շուշիի ուսանողական խմբերի նախաձեռնությամբ, պարբերաբար, բեմադրվել է «Պեպո», «Էլի մեկ զոհ», «Խաթաբալա», «Քանդած օջախ», «Վարդանանց պատերազմը», «Արշակ երկրորդ» և այլ երկեր: 1891-ին, Շուշիում, Ղազանչեցոց եկեղեցու մոտ, թատերական և հասարակական գործիչ Մկրտիչ Խանդամիրյանի միջոցներով կառուցվում է «Խանդամիրյան թատրոնը»՝ 350-տեղանոց դահլիճով, վերնահարկով, երկու օթյակով, դերասանների զարդասենյակներով, գրադարանով և օժանդակ այլ հարմարություններով: Նավթի և գազի լապտերները ապահովում էին շենքի լուսավորությունը: Բեմի վարագույրը նկարել էր 0. Շմեռլինգը: Ճեմասրահի պատերը զարդարված էին հայ և օտարազգի դերասանների և դրամատուրգների նկարներով: «Խանդամիրյան թատրոնի» առաջին ներկայացումը Մուրացանի «Ռուզանն» էր, 1891 թ. հուլիսի 7-ին: Շուշիի բեմ են բարձրացել հայ թատրոնի լավագույն դերասաններ՝ Սիրանույշը, Հովհ. Աբելյանը, Գ. Պետրոսյանը և այլք: 1905 թ. հայ-թաթարական բախումների ժամանակ Շուշիի մեծ հրդեհից այրվում է նաև թատրոնի շենքը: Ներկայացումների տարեկան հաճախականության մասին տեղեկանում ենք Ե. Լալայանի կատարած հաշվումներից. 1891 թ.՝ 13 ներկայացում, 1892 թ.՝ 19-ը, 1893 թ.՝ 20-ը, 1894 թ.՝ 19-ը, 1885 թ.՝ 24-ը, 1886 թ.՝ 24-ը: Այս տվյալներն ինքնին վկայում են, որ բեմարվեստը հաստատուն և պատկառելի տեղ է գրավել Շուշիի մշակութային կյանքում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ