ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Սանահինի համալսարանի հիմնադրման 1050-ամյակին

Նոյեմբերի 22, 2016
Պաշտոնական

Երևանի Հյուսիսային համալսարանում այսօր տեղի է ունեցել «Հայաստանը՝ տարածաշրջանային գիտակրթական կենտրոն» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված Սանահինի համալսարանի հիմնադրման 1050-ամյակին: Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով շնորհակալություն է հայտնել Հյուսիսային համալսարանի ղեկավարությանը՝ Սանահինի 1050-ամյակը նշելու համար: «Համալսարանական կրթությունը միայն գիտելիք չէ. այն նաև հիշողություն է, որը կապում է անցյալն ապագային: Եվ այն, որ Հյուսիսային համալսարանը նշում է մեր միջնադարյան լավագույն բուհերից մեկի 1050-ամյակը, արդեն կարևոր է և՛ գիտական, և՛ խորհրդանշական իմաստով, որովհետև, ի վերջո, մենք կարիք ունենք վերարժևորել մեր քաղաքակրթությունը և հասկանալ՝ որն է հայի տեսակը կապող կարևոր հիմքը: Այս իմաստով կարող ենք հպարտորեն ասել, որ մենք այն ժողովուրդն ենք, որը կարողացել է համաշխարհային ձեռքբերումները տեղայնացնել, դարձնել սեփականը և ստեղծել իր ուրույն մշակույթը: Հայ կրթական համակարգը միշտ սպասարկել է հայ տեսակի լինելիությունը և շարունակական ապահովումը: Երբ, օրինակ, Մատենադարանում տեսնում ես ձեռագրեր, միտք, որոնք եվրոպական Վերածննդին համարժեք են և դրանից շատ ավելի առաջ՝ արդեն կիրառելի Հայաստանում, ապա զգում ես, որ հայ քաղաքակրթական տեսակն ամբողջությամբ շարունակվելու իրավունք ունի: Այս իմաստով միջնադարյան համալսարանների գոյությունը կարևոր է, որպեսզի կարողանանք մեզ և աշխարհին հաստատել, որ իրավունք ունենք ունենալ մեր սեփական տեսակի քաղաքակրթությունը: Ի վերջո, շատ է խոսվում քաղաքակրթությունների համագործակցության և պայքարի մասին, բայց կարևոր է հասկանալ, որ փոքր ժողովուրդը կամ պետք է ուժ ունենա այդ մեծ ընտանիքում ձևավորել սեփականը կամ պիտի հետևի մեկ այլ մեծ քաղաքակրթական տեսակի: Մենք այն ժողովուրդն ենք, որ առաջինը տիեզերական ուսումունք, քրիստոնեություն ընդունելով՝ կարողացել է ձևավորել սեփական ուրույն ուղղությունը, ունենալ եզակի այբուբեն, որը կիրառվում է առ այսօր, ձևավորել միջնադարյան համալսարանների շարք, որոնք իրենց ուսումնասիրություններով և առարկայացանկով հավասար էին այդ ժամանակվա բոլոր միջազգային դպրոցներին: Ներկայումս պարտավոր ենք ունենալ միջազգային ծրագրեր և նորամուծություններ, լինել այդ մեծ համակարգի մեջ, սակայն միշտ հիշել հազարամյակների պատմություն ունեցող մեր հիմքը և հասնել նրան, որ անկախ Հայաստանը ձևավորի իր սեփական կրթական միջավայրը: Այս իմաստով նման գիտաժողովների անցկացումը կարևոր է, և նման նախաձեռնությունները պետք է շատ լինեն, որովհետև դրանք ճանաչողական նշանակություն ունեն և՛ ուսանողների, և՛ հասարակության համար»,-նշել է նա:

Գիտաժողովի ընթացքում հնչել են ելույթներ և զեկույցներ, որոնք մասնավորապես վերաբերել են բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և զարգացման արդի միտումներին, հայ միջնադարյան թարգմանական գրականությանը, միջնադարյան հայ կրթական համակարգի ուսուցման սկզբունքներին և այլն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…