Հայկական բարեգործական ընկերության Շուշիի բաժանմունքի ջանքերով 1859 թվականին Շուշիում լուսավորության գործի խթանման նպատակով հիմնվել է առաջին գրադարան-ընթերցարանը: Անդրադառնալով այս փաստին՝ 1860 թվականին «Կռունկ Հայոց Աշխարհին» գրական, բանասիրական, վիճակագրական, բարոյախոսական, տեղեկատու ամսօրյա հանդեսը գրել է, որ Շուշիի հայկազուններն ազգային լուսավորության աղբյուրի կարիք են զգում, և դրա կարևորությունը հասկանալով, իրենց համաքաղաքացիների համար ծրագրել են ստեղծել մի «Թանգարան վերածնության», որտեղ հասարակության բոլոր խավերը կարող են ընթերցանությամբ զբաղվել՝ «ի կրթութիւն անձին և ի լուսաւորութեան մտաց»:
1858 թ. դրամական հանգանակություն է կազմակերպվել, որին մասնակցել են սովորական քաղաքացիներից մինչև մեծապատիվներ այրեր, այդ թվում՝ Աստվածատուր Շխյանցը և Բաբա Բաղադուրյանցը: Վերջիններս բացի դրամական օգնությունից, գրադարանին նվիրել են նաև գրականություն: Նույն թվականին հաստատվել է գրադարան-ընթերցարանի կանոնադրությունը:
1889 թ. Շուշիի քաղաքային ժողովարանի շենքում գործել է 4000 կտոր հայերեն և ռուսերեն գիրք ունեցող գրադարան-ընթերցարան։ 1889 թվականի մարտի 10-ից մինչև 1896 թվականի հունվարի 1-ը գրադարանից օգտվողների 85 տոկոսը հայեր էին, 8 տոկոսը՝ ռուսներ, 4 տոկոսը՝ թուրքեր, 3 տոկոսը՝ այլազգիներ։
Գրադարանների թիվը կտրուկ ավելացել է 1920-ական թվականների սկզբներին: 1924 թ. բացվել է Ստեփանակերտի մարզային գրադարանը: 1940 թվականին մարզում գործում էր 66, իսկ 1985 թ.՝ 231 գրադարան (գրքային ֆոնդը՝ 1,6 մլն):
Ներկայացնենք մի քանի գրադարաններ. Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանը ստեղծվել է 1924 թվականին, Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարանը բացվել է 1947 թվականին, Մուրացանի անվան քաղաքային գրադարանը՝ 1965 թվականին, Հադրութի Ավետիք Իսահակյանի անվան շրջանային գրադարանը ստեղծվել է 1932 թվականին, Շուշիի շրջանային գրադարանը բացվել է 1993 թվականին, Քաշաթաղի շրջանի Բերձորի գրադարանը գործում է 1998 թվականից, Շահումյանի շրջանի Քարվաճառի գրադարանը գործում է 2004 թվականից: Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում գործում են շրջանային գրադարաններ։ Ըստ 2009-2012 թթ. կատարած ուումնասիրությունների անցյալ դարի 1980-ական թթ. վերջերին և 1990-ական թթ. Արցախյան ազատագրական պատերազմի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով կործանվել են բազմաթիվ գրադարաններ, վնասվել գրադարանների գրքային ֆոնդեր: Ռմբակոծությունից ավիրվել էր Ստեփանակերտի կենտրոնում գտնվող հանրապետական մանկական գրադարանի շենքը և գույքը: Այսօր էլ այդ գրադարանի ֆոնդում պահպանվում են գրքեր, որոնք իրենց վրա կրում են պատերազմի հետքերը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ