ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արցախցի մի խումբ պատանիներն ու աղջիկներն իրենց ու հայրենիքի ապագայի տեսլականն են ստեղծում․ «Իմ Ապագան իմ ձեռքերում է» ծրագիր

Հոկտեմբերի 21, 2020
Օրվա խորհուրդ

Մինչ առաջնագծում հերոս տղաները մեր հողն ու ապրելու իրավունքն են պաշտպանում, թիկունքում մի խումբ արցախցի պատանիներ ու աղջիկներ իրենց ու հայրենիքի ապագայի տեսլականն են ստեղծում:

Այս պայծառ դեմքերն են մեր միասնական հայրենիքի ապագան: Նրանք հենց այսօրվանից պարտավորություն ունեն անմահացած տղաների առջև ՝ կառուցելու ավելի լավ, ավելի հզոր երկիր:

Հիմա շատ կարևոր է, որ նրանք ամուր պահեն երազանքները, չհրաժարվեն ապագայի պլաններից և առաջ նայեն՝ անկախ ամեն ինչից: Չէ՞ որ այս պատերազմը նաև նրանց երազանքների իրականացման համար է:

Հենց այս միտումով ԱՀ ԿԳՄ նախարարությունը հայաստանյան գործընկեր կազմակերպությունների հետ մեկտեղ նախաձեռնել ու իրականացնում է«Իմ Ապագան իմ ձեռքերում է» ծրագիրը, որի նպատակն է նպաստել ապագային միտված պրոակտիվ մտածելակերպի ձևավորմանն ու մասնագիտական կողմոնորշմանը:

Մասնակիցները ինտերակտիվ խաղերի, հարց ու պատասխանի միջոցով փորձում են վեր հանել իրենց երազանքներն ու նպատակները, ուրվագծել դրանց հասնելու ուղիները, գտնել իրենց տեղն ու դերը ապագայի համայնապատկերում:

Քառօրյա դասընթացների ընթացքում մասնակիցներն այցելելու են նաև մի շարք կազմակերպություններ՝ ծանոթանալու արտադրական գործընթացին:

Ծրագիրը 9-12-րդ դասարանցիների համար է և շարունակական է լինելու:
Մասնակցելու համար գրեք Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարություն ֆեյսբուքի էջին՝  https://www.facebook.com/edunkr.am:

Նյութի աղբյուրը. Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարություն ֆԲ էջ

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)