Վայքի թիվ 2 միջնակարգ դպրոցն այժմ` հիմնական, ավելի քան կեսդարյա իր պատմության ընթացքում միշտ էլ տվել է մարդկային վեհ դրսևորումներով, բարոյական բարձր արժանիքներով սաներ, ովքեր կյանքի խաչմերուկներում քայլել են ճիշտ և անվարան: Նրանցից մեկն էլ Ստեփան Հայրապետի Ավագյանն էր, ում վաղամեռիկ կյանքն անգամ հետմահու գծեց լուսավոր հետագիծ...
Նոյեմբերի 16-ին Վայքի հիմնական դպրոցի ուսուցչուհի Հայարփի Մարգարյանի և տնօրեն Հովիկ Մնացականյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հուշ-երեկո` նվիրված Ստեփան Ավագյանի 60-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, փոխմարզպետ Մելս Հարությունյանը, մարզպետարանի կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Արփիար Ղազարյանը, Աղասի Հովհաննիսյանը, ուսուցիչներ, Ստեփան Ավագյանի ընտանիքն ու նրա հարազատները:
Հուշ-երեկոն իր բացման խոսքով սկսեց տնօրեն Հ. Մնացականյանը, ում խոսքի մեջ շեշտադրված էր Ստեփան Ավագյանի «Մարդ» կոչումը : Անեզր էր ներկաների, հատկապես նրա հարազատների հուզմունքը` միահյուսված անսահման հպարտությանը: Նրա անունը կրող դասասենյակում սովորող աշակերտները հպարտ էին. նրանց խոսքը հուզիչ էր, միևնույն ժամանակ պաթետիկ, որոնք ներկայացնում էին Ավագյանի մարդկային, վեհ դեմքն ու դիմագիծը, չափազանց բարությունը և ի վերուստ տրված նրա սերը մարդու հանդեպ:
Հուշ-երեկոյին մասնակցում էր վաստակաշատ ուսուցիչ Գենիկ Գասպարյանը, ով դասավանդել էր նաև Ստեփան Ավագյանին, արվեստագետ Սարդոն Մարգարյանը, Գեղանի Աթանյանը, որոնք իրենց անզուգական կատարումները նվիրեցին Ստեփան Ավագյանին:
Ուսուցչուհի Հ. Մարգարյանի ելույթն ուղղված էր այս լուսավոր աշխարհում և «Կյանք» կոչվող մոլորակում ապրողներին` միասին հաստատագրելու նրա կենդանի, մշտական ներկայությունն իրենց շարքերում, հայրենի նվիրական եզերքի` Վայոց ձորի անամոք շշունջներում, Արփայի վազող ալյակների անլռելի ղողանջներում: Այս հուշ-երեկոն հերքումն էր այն փաստի, թե կյանքը կանգ է առնում էլ չզարկող բաբախի հետ, քանի որ հայրենիքը միայն նախնյաց հողն ու սրբացած անունները չեն, քարակոփ հնություններն ու մագաղաթները չեն... Հայրենիքը բաղադրվում է նաև ապրող մարդկանցից, ովքեր կրում են իրենց մեջ այդ հողն ու սրբությունները:
Վայոց ձորում ապրեց, արարեց այդ շնորհյալներից մեկը` Ստեփան Ավագյանը, ով գծեց լուսավոր հետագիծ` թողնելով անուն, գործ, համբավ և «Մարդ»կոչում:
Միջոցառումն ավարտեց Հովիկ Մնացականյանը` Ստեփան Ավագյանի հոգուց բխած ձեռակերտ խոսքերով, որոնք ուղերձ էին մեր դպրոցի աշակերտներին.
Մարդի́կ, բարություն, սեր ջերմություն
սփռեք շրջապատող աշխարհում,
որ աշխարհն է́լ ավելի բարիանա, սիրով ու
ջերմությամբ փոխհատուցի Ձեզ: Մի մոռացեք, որ
ամենակարևորը կյանքի ճանապարհին իրենից հետո
լուսավոր հետագիծ թողնելն է` բարի գործերով,
անձնվեր աշխատանքով` հանուն այս սիրելի,
այս թանկ ու հարազատ մի բուռ հողի,
անունը` ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ...
Վայքի հիմնական դպրոցի օպերատոր` Ք. Ստեփանյան
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ