ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանուն հաղթանակի երեխաները ևս միացել են համահայկական շարժմանը և օգնում են բանակին

Հոկտեմբերի 25, 2020

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ բանակին օգնելու գործին սեփական նախաձեռնությամբ միացել են նաև առանձին աշակերտներ ու դպրոցներ: Հայաստանի տարբեր բնակավայրերից բազմաթիվ փոքրիկներ նվիրատվություն են կատարում. անվարան նվիրում են թե՛ իրենց երազանքի համար խնայատուփերում տարիներով կուտակած գումարները, թե՛ իրենց կազմակերպած փոքրիկ նախաձեռնություններից ստացված հասույթը:

Արմավիրցի Վահեն առաջիններից էր, որ ընկույզ վաճառելով սկսեց օգնել զինվորին. 100 դրամ՝ մեկ ընկույզի դիմաց: Օրեր շարունակ դասերից հետո 6-ամյա փոքրիկը ընկույզ է վաճառել ու ստացված գումարը փոխանցել հիմնադրամին: Վահեի օրինակը վարակիչ է դարձել: Փոքրիկ Աննան, օրինակ, տարբեր ֆիգուրներով գիպսեր է պատրաստում, թևնոց գործում ու վաճառում: Ասում է՝ իր համար վիրավորական է, որ գումարը տալիս են առանց ապրանքը վերցնելու: Արմավիրի մարզի Նորավան համայնքի դպրոցի աշակերտները վեց օր շարունակ դիմակ են վաճառել քաղաքացիներին՝ այդպիսով իրենց ազգանվեր ներդրումն ունենալով թե՛ թիկունքի, թե՛ ճակատի համար: Վաճառքի գումարը կազմել է 1.766.500 դրամ և տրամադրվել հիմնադրամին: Լոռու մարզի Մեծավան գյուղի փոքրիկ բնակիչները գումար են հավաքել և շուրջ 68 հազար դրամը ներկայացրել են համայնքապետարան, որ փոխանցեն հիմնադրամին:

Սահմանին օգնության են հասել նաև սահմանաբնակները: Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները ուսուցիչների նախաձեռնությամբ՝ արքայանարինջ են վաճառում: Աշակերտների խոսքով՝ գյուղում շատերն արքայանարնջի ծառեր ունեն, և երբ լուրը տարածել են, բոլորը մեծ պատրաստակամությամբ օգնել են իրենց. «Ասում էին՝ ինչքան պետք է, եկեք քաղեք»:

Տասնամյա Թինան հեծանիվ ունենալու երազանքը փոխարինել է հաղթանակի սպասումով՝ 51.500 դրամ փոխանցելով հիմնադրամին: Թինային է միացել նաև նրա քույրիկը՝ 11-ամյա Սոնան՝ 71.800 դրամով: Քույրիկների երազանքն այժմ ոչ թե հեծանիվն է, այլ ուղղաթիռը, որը պետք է գնվի բանակի համար իրենց փոքրիկ ներդրումով: Էլեն ու Մերի քույրիկները ևս ամիսներ շարունակ հավաքած գումարով սքեյթ ու տիկնիկներ գնելու փոխարեն, այն փոխանցել են հիմնադրամին՝ հանուն խաղաղության ու անհոգ մանկության: Մհերը 2 տարի գումար էր հավաքել Եգիպտոսը տեսնելու համար, բայց կուտակած գումարով կանգնել է ավագ ընկերների կողքին։ Կիթառահար եղբայրներն էլ նվագում են անցորդների համար և հասույթը նվիրաբերում բանակին:

Մասնավոր դպրոցներից մեկում սովորող 13-ամյա Արեգը հայոց բանակի կողքին է նաև բարձր առաջադիմությամբ, որի համար ստացած 250.000 դրամ կրթաթոշակն ամբողջությամբ նվիրաբերել հիմնադրամին: Բազմաթիվ երեխաներ էլ իրենց աշխատանքով են աջակցում թիկունքին՝ օգնելով ծնողներին ու ավագ ընկերներին: Ոմանք մասնակցում են բանակի համար հոսանքի փոխակերպիչների արտադրության գործընթացին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)