ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թմրամիջոցների կանխարգելմանն ուղղված միջոցառում Սիսիանի ավագ դպրոցում

Նոյեմբերի 23, 2016
Դպրոցական անցուդարձ

ՀՀ կառավարության 01.10.2015թ «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2016թ  միջոցառումների իրականացման ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու  մասին  N44 արձանագրային որոշման հաստատված Հավելված 2-ի 9.2 կետի պահանջների համաձայն ՀՀ ԿԳՆ                                                                «Սիսիանի ավագ դպրոց»  ՊՈԱԿ-ում կազմակերպվեց միջոցառում՝դեռահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների և վնասակար այլ նյութերի շրջանառության կանխարգելմանն ուղղված: Կենսաբանության  ուսուցչուհի  Նաիրա Գրիգորյանի ղեկավարությամբ միջոցառումը կազմակերպել էին 10-րդ դասարանի  իրավագիտական, տնտեսագիտական և արհեստագործական հոսքերի  աշակերտները: Աշակերտները պատրաստել էին ցուցապաստառներ, տեսասահիկներ, որոնք տագնապի ազդանշանի բնույթ ունեին և ահազանգում էին վնասակար սովորույթների վտանգի մասին: Սովորողները ներկայացրեցին թմրամիջոցների տեսակները և բոլոր այն չարիքները, որոնք ծնվում են  թմրամիջոցներ օգտագործելու դեպքում: Դիտարկեցին  չարիքի թողած բոլոր կործանարար հետևանքները  առողջական, սոցիալական  և  իրավական ոլորտներում: 

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)