Արցախը պատմական Հայաստանի գորգագործական մշակույթի առանցքային կենտրոններից մեկն է։ Գրավոր սկզբնաղբյուրների վկայություններն ու մինչ մեր ժամանակները պահպանված գորգերն ու գորգապատկերները հնարավորություն են տալիս եզրակացնել, որ գորգը, լինելով վերնախավային մշակութային արժեք, մինչ XVIII դարի վերջերը գործում էին Արցախի իշխանական տներին ու խոշոր վանքերին կից գոյություն ունեցած արհեստանոցներում, իշխանանիստ ու նաև դրանց մերձակայքում եղած գյուղերում։
Այդ արհեստանոցներում էլ ստեղծվել են արցախյան հանրահայտ դասական վիշապագորգերը, և դրանցից բացի շուրջ հարյուր հիսուն տիպի գորգեր։ Այդ բոլոր գորգերն էլ ունեն իրենց բազմաթիվ տարբերակները։ XIX դ․ գորգերի պահանջարկի կտրուկ ավելացման պայմաններում Արցախում, ինչպես նաև գորգագործական ավանդույթներով հարուստ այլ տարածաշրջաններում, գորգագործությունը դառնում է համատարած զբաղմունք, ու դրանից հետո է, որ գործվում ու վաճառահանվում էին ավանդական գորգերի տասնյակ հազարավոր նմուշներ։
Գորգագործական մշակույթի արցախյան ավանդույթները, հատկապես, XVII- XVIII դարերի ընթացքում տարբեր ճանապարհներով /տեղի բնակչության տեղաշարժեր, ավարառություն, եկվոր քոչվորական ցեղերի կողմից գորգագործության տեխնոլոգիաների և տարածաշրջանին բնորոշ գորգերի գեղազարդման համակարգերի յուրացում և այլն/ տարածում են գտել հարավ-արևելյան Կովկասի, հյուսիս-արևմտյան Իրանի ու Փոքր Ասիայի հայաբնակ վայրերի գորգագործական կենտրոններում։ Ընդհանուր առմամբ, արցախյան գորգարվեստի հետքերը ակնհայտ են Առաջավոր Ասիայի գորգագործական կենտրոնների մեծ մասում։
Արցախյան գորգերին բնորոշ գեղազարդման համակարգերը աչքի են ընկնում հենց գեղազարդման տարրերի մատուցման առանձնահատկություններով, գունաերանգների հարստությամբ ու դրանց ներդաշնակ մատուցմամբ։ Դրանք բնորոշվում են հիմնական հորինվածքների և գեղազարդման մանրամասերի ոճավորվածությամբ, որով էլ խորհրդանշում են որոշակի ծիսապաշտամունքային գաղափարներ ու պատկերացումներ։ Այսինքն՝ սոսկ զարդանախշեր չեն, այլ անմիջականորեն առնչվում են հայոց ծիսապաշտամունքային համակարգերին, ներկայացնում են որոշակի մտածելակերպ ու սկզբունքներ։
Արցախյան գորգերն առանձնանում են նաև կատարման տեխնոլոգիաների բարձր մակարդակով։ Պատահական չէ, որ մինչ մեր ժամանակները պահպանված հայոց գորգերի մի մասը վերաբերում են հենց Արցախի գորգագործական կենտրոններին։ Այդպիսինն են 1202 թվականին գործված «Եռախորան», 1680 թվականին ստեղծված «Գուհար», 1731 թվականին ստեղծված «Գանձասար» գորգերը։ 13-րդ դարի արցախյան գորգարվեստի ավադույթներն են ներկայացնում 1211 և 1223 թվականներին Տավուշում և Հյուսիսային Արցախում ստեղծված ավետարանների մանրանկարներում տեղադրված խորանազարդ գորգապատկերները։
Առայժմ բացահայտված է արցախյան գորգագործական կենտրոններին բնորոշ գորգերի շուրջ 120 տիպ։ Արցախի և ընդհանրապես հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրումը, գիտականորեն արժևորումն ու առաջավորասիական գորգարվեստի համակարգում դրա նշանակության ու տեղի մատնաշումը հարատև գործընթացների ամբողջություն է։
Պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ Աշխունջ Պողոսյան
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ