ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից երկրների համաժողովում կոչ է արվել դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան

Հոկտեմբերի 30, 2020
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից պետությունների նախարարների կոմիտեի Հունաստանի նախագահությամբ կայացած համաժողովին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Նարինե Խաչատուրյանն իրենց զեկույցներում ներկայացրել են ԱՀ-ի և ՀՀ-ի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվում են Թուրքիայի անմիջական աջակցությամբ։ Նրանք կոչ են արել խստագույնս դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան, որի հետևանքով վնասվել են կրթական և մշակութային հաստատություններ, խախտվել է սովորողների կրթության իրավունքը։

Նախարարի տեղակալները, ներկայացնելով ադրբեջանաթուրքաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած ագրեսիան, մատնացույց անելով կարևոր փաստեր, այդ թվում՝ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի օդուժի կողմից Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիում գտնվող հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկի՝ Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարի հրետակոծումը, հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում ծննդատան ռմբահարումը, կոչ են արել Եվրոպայի Խորհրդին և անդամ պետություններին խստորեն դատապարտել ադրբեջանական լայնածավալ ագրեսիան և այն ուղեկցող պատերազմական հանցագործությունները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պայմաններում կրթության անընդհատության ապահովմանն ուղղված միջոցառումները` նշելով, որ Ադրբեջանն ըստ էության աշխարհում դարձել է առաջին և միակ երկիրը, որ համավարակի՝ որպես միջազգային հանրությանը սպառնացող գլոբալ մարտահրավերի պայմաններում լայնածավալ պատերազմ է սանձազերծել։

«Մշակութային արժեքների նպատակային ոչնչացումը պատերազմական հանցագործություն է: Որևէ հարձակում քաղաքացիական ենթակառույցների, պատմամշակութային վայրերի վրա պետք է անվերապահորեն դատապարտվի միջազգային կառույցների և հանրության կողմից: Այն պետությունը, որ կայացնում է ծննդատուն ռմբահարելու որոշում, դուրս է քաղաքակրթությունից, զուրկ է մշակութային ժառանգությունից: Քաղաքակիրթ աշխարհը վերջապես պետք է հասկանա սա»,- նշել է նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը։ Ներկայացնելով մշակութային ժառանգության վրա կլիմայական փոփոխությունների ազդեցության ուղղությամբ ձեռնարկվող գործողությունները՝ նախարարի տեղակալը խոսել է նաև ՀՀ 2020-2025 թթ. մշակութային ռազմավարության հիմնական ուղղությունների մասին, որտեղ առանցքային է նաև մշակութային ժառանգության պահպանումը:

Տեղեկացնենք նաև, որ համաժողովին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինին, ինչպես նաև աշխարհի շուրջ 30 պետությունների նախարարներ, փոխնախարարներ և այլ պատասխանատուներ։ Համաժողովի նպատակն է ներկայացնել կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի ազդեցությունը կրթության, և կլիմայական փոփոխությունների ազդեցությունը մշակութային ժառանգության վրա, ինչպես նաև քննարկել և կիսվել այդ մարտահրավերներին դիմակայելու Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների փորձառությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…