ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գրականությունը՝ ի նպաստ հաղթանակի

Հոկտեմբերի 30, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է Գրքի տոնավաճառ՝ ի նպաստ հայոց բանակի։

Տոնավաճառը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-18:00-ն, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում։ Գրքերի վաճառքից ստացված հասույթի շուրջ 50 տոկոսը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին:

Նախաձեռնությանը մասնակցելու են հայաստանյան ավելի քան 30 հրատարակչություններ, մշակութային կազմակերպություններ և գրատներ։ Հակահամաճարակային բոլոր կանոնները խստագույնս կպահպանվեն։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն