ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արցախցի երեխաները Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի վարչական շենքում դիտել են «Անխելք մարդը» տիկնիկային ներկայացումը

Նոյեմբերի 4, 2020
Մշակութային լուրեր

Այսօր արցախցի մի խումբ երեխաներ հյուրընկալվել էին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի վարչական շենքում:

Երևանի մետրոպոլիտենի, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի և «Սաֆիան» ընկերության համագործակցությամբ՚ արցախցի երեխաների համար կազմակերպվել է ժամանցային միջոցառում: Տիկնիկային թատրոնի դերասանները երեխաներին ներկայացրել են Հ. Թումանյանի «Անխելք մարդը»: Ներկայացման դիտումից հետո երեխաները ծանոթացել են Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի հիմնադրման ու զարգացման պատմությունը։ Ճանաչողական շրջայց կատարելով մետրոպոլիտենի կայարաններում՝ արցախցի երեխաները գոտեպնդող նամակներ են գրել իրենց եղբայրներին, հայրերին, հորեղբայրներին և մորեղբայրներին՝ գցելով մետրոպելիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանում տեղադրված «նամակ զինվորին» արկղի մեջ, որոնք ուղարկվելու են առաջնագիծ։

Տպավորված լինելով կազմակերպված միջոցառումից, երեխաները նշել են, որ այս օրերին, այնուհանդերձ, իրենց ամենանվիրական երազանքը՝ խաղաղության հաստատումն է ու վերադարձը հայրենիք։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն