ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի մեծանուն վարպետներին: Արդեն իսկ հուլիսին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Ոսկե ծիրանի» կողմից ստեղծված աստղային պուրակում բացվել են Աղասի Այվազյանի և Հրանտ Մաթևոսյանի աստղերը, ի նշանավորումն վարպետների 95 և 85-ամյա հոբելյանների:
Նոյեմբերի վերջին աստղային պուրակում կբացվեն նաև Գրիգոր Մելիք-Ավագյանի, Առնոլդ Աղաբաբովի, Ռուբեն Գևորգյանցի և Ռոբերտ Սահակյանցի աստղերը՝ ի նշանավորումն հայ կինոյի երախտավորների 100, 90, 75 և 70-ամյա հոբելյանների: Փառատոնը նոյեմբերին իր երախտիքի խոսքը կուղղի նաև կինոօպերատոր Լևոն Աթոյանցին և կինոռեժիսոր Սուրեն Բաբայանին՝ նրանց 90 և 70-ամյա հոբելյանների առթիվ կազմակերպելով հետահայաց ցուցադրություններ:
Այս տարի միջազգային հանրությունը նշում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում ընդգրկված աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, դեռևս տարիներ առաջ աստղային պուրակում տեղադրելով Անրի Վեռնոյի աստղը, իր հարգանքի տուրքն է մատուցել մեծանուն վարպետին, և այս տարի էլ միանալով միջազգային հանրությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող հարգանքի տուրքին՝ նոյեմբերին մեկ հետահայաց ցուցադրություն կնվիրի վարպետի հոբելյանին:
«Նվիրում Արցախին» խորագրով ցուցադրություններն իրականացվում են Կինոյի տանը (հասցե՝ ք. Երևան, Վարդանանաց 18, մուտքը Խանջյան փողոցից):
Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի շրջանակում ցուցադրվող մյուս ֆիլմերը կարող եք դիտել «Սինեմա Սթար» և «Կինոպարկ» կինոթատրոններում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ