Դեռ ուսումնական տարին չսկսված տեղի ունեցավ կրթական նախագծի պաշտպանություն կենսաբանություն առարկայից «Աղմուկի էկոլոգիա»թեմայով: Կրթական նախագիծը իրականացրել էին բնագիտական հոսքի աշակերտներ Սարգսյան Դիանան, Սահակյան Սասունը, Տոնականյան Ալբերտը, Սարգսյան Կարենը, Թեմուրյան Կարինեն` իրենց կենսաբանության ուսուցչուհի Գայանե Մհերյանի ղեկավարությամբ:
Հետազոտված և ներկայացված թեմաներն էին.
1. Նախագիծ «Աղմուկի էկոլոգիա»
2. Ձայնային ալիքների հատկությունները: Ձայնի հիմնական բնութագրիչները
3. Աղմուկի ազդեցությունը լսողության սրության վրա
4. Աղմուկի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա
5. Աղմուկի դեմ պայքարի միջոցները և այդ ոլորտում գործող իրավական դաշտը:
Արմավիրի Ռ. Եղոյանի անվան հ.1 ավագ դպրոց