ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թշնամուն հաղթելու համոզմունքով․ Լևոն Արոնյանը և Մանուել Պետրոսյանն անցկացրել են «Մատ տեռորին» միջոցառումը

Նոյեմբերի 9, 2020
Սպորտային լուրեր

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօր դարձել էր ահաբեկչության դեմ պայքարի սպորտային և մշակութային կենտրոն։ Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Մանուել Պետրոսյանը Կոմիտասի անվան ազգային քառյակի կենդանի կատարումների ներքո իրականացրել են «Մատ տեռորին» միջոցառումը՝ շախմատային միաժամանակյա սեանս անցկացնելով Արցախի ու Հայաստանի 20 տաղանդավոր երեխաների հետ։

Խոսելով նախաձեռնության մասին՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարելու համար յուրաքանչյուրը պետք է ձգտի լավագույնը լինել իր բնագավառում՝ այդպիսով «մատ անելով տեռորին»․
«Մեր դեմ կիրառվում են անմարդկային ուժեր, բայց մենք ամեն ինչով պետք է դրա դեմ պայքարենք։ Ուզում եմ՝ տեսնեք, որ ունենք հիանալի մանուկներ, որոնք շախմատ են խաղում, ունենք հրաշալի երիտասարդ երաժիշտներ։ Այս ամենը պետք է ոգևորի մեզ։ Պետք է հասկանանք, որ սա նաև մշակութային պատերազմ է, և մենք յուրաքանչյուր Անդրանիկի կողքին պետք է ունենանք Կոմիտաս, Նժդեհի կողքին՝ Տիգրան Պետրոսյան, Արամ Խաչատրյան, Մինաս Ավետիսյան։ Յուրաքանչյուրը պետք է ձգտի իր բնագավառում լինել լավագույնը։ Համոզված եմ՝ այդպես կհաղթահարենք չարը»,- ասել է Լ․ Արոնյանը։
Գրոսմասյտերը նաև ընդգծել է, որ այս պատերազմում հաղթելու համար պետք չէ լռել և շատ լավ իմանալ սեփական պատմությունը․ «Թշնամին ընտրել է հակամարդկային մեթոդներ՝ ցուցաբերելով իրեն բնորոշ անմարդկային դաժանություն։ Մենք պետք է դրա դեմ պայքարենք։ Լռությունն այս պահին ամենաամոթալի բանն է։ Պետք է պայքարենք, ոգևորվենք, հիշենք մեր պատմությունը, հիշենք, որ միշտ եղել է մեր ազգի վերածնունդ, մի նոր սկիզբ։ Պետք է ավելի ուժեղ լինենք և ավելի նվիրյալ մեր ազգին»,- ասել է Լ․ Արոնյանը և ընդգծել, որ ունի նաև ռազմաճակատ գնալու ցանկություն և ամեն օր պատրաստ է դրան։

Շախմատային պարտիաներին զուգահեռ իրականացվել է Արոնյանի մայրիկի՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորագրումն ու վաճառքը, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Վիքինախագծերը որպես փոքրիկ հետազոտողներ դաստիարակելու գործիք

    Թեմայի հեղինակ՝ Արևիկ Ոսկանյան

    Վիքինախագծերը (Վիքիպեդիա, Վիքիբառարան, Վիքիքաղվածք և այլն) ազատ հասանելի և խմբագրվող հարթակներ են, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին ակտիվորեն մասնակցել տեղեկատվության ստեղծման և տարածման գործընթացին: Դրանք խթանում են քննադատական մտածողությունը, հետազոտական…

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…