ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է «ԴԻՄԱԿայումենք» խորագրով Մեդիագրագիտության շաբաթը Հայաստանում

Նոյեմբերի 10, 2020
Պաշտոնական

Հայաստանում այսօր մեկնարկել է Մեդիագրագիտության շաբաթը, որը կտևի մինչև նոյեմբերի 13-ը:

Առցանց քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Հանրակրթության բովանդակության փոփոխություններում մեդիագրագիտությունը շատ կարևոր տեղ է զբաղեցնում, և շրջանավարտների կարողունակություններից մեկը հենց թվային և մեդիա ոլորտին է վերաբերում: Մեր խնդիրն է, որ դպրոցն ավարտելիս նրանք կարողանան կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, իմանան մեդիայի դերը, վերլուծեն, քննադատեն դրա ազդեցությունը իրենց և մյուսների արժեքային համակարգի, պատկերացումների և գործողությունների վրա: Կարևորում ենք նաև, որ շրջանավարտը կարողանա ինքը ստեղծել մեդիաարտադրանք` նպաստելով քաղաքացիական իրավունքների և ժողովրդավարության զարգացմանը: Այսօր մենք պատերազմում ենք նաև տեղեկատվական դաշտում, և մեդիագրագետ լինելը, առաջին հերթին, անվտանգության խնդիր է: Ցավոք, մեզնից յուրաքանչյուրը, անկախ իր ընտրությունից, պատերազմի մասնակից է մեդիահարթակում: Եվ այս օրերին մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն կարևոր եմ համարում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստ է նախաձեռնությանն աջակցել նաև հետագայում»,-ասել է Ժ. Անդրեասյանը:

Մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆեյսբուքյան էջում անցկացվող դաս-քննարկումները վերաբերելու են ճգնաժամային իրավիճակում մեդիայի աշխատանքին ու մեդիագրագիտությանը, այդ թվում` ինչպես խուսափել լրատվական վարակներից, կողմնորոշվել տեղեկատավական հոսքերում, տարբերել կեղծն ու հավաստին, արդյունավետ կիրառել մեդիա գործիքները:

Միջոցառման օրակարգը՝ https://bit.ly/3le9xSD

Միջոցառմանը կարող եք միանալ https://bit.ly/34TQoPV

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)