ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԱԺ-ում քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021 թ․ բյուջեի նախագիծը

Նոյեմբերի 10, 2020
Պաշտոնական

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջեի նախագիծը։ Նախագծում ներառված է 21 ծրագիր՝ 172 միջոցառումներով, որոնց համար նախատեսված հատկացումները կազմում են 177.658․916,3 հազ. դրամ` ՀՀ 2020 թ․ պետական բյուջեով հաստատված 179.744.957.1 հազ. դրամի դիմաց․ այսպիսով՝ նախարարությանն ուղղվող ծախսերը 2020 թ․ համեմատ նվազեցվել են 1,2%-ով։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը քննարկման սկզբում նշել է, որ հաջորդ տարվա բյուջեի կազմման համար որդեգրած քաղաքականությունը պայմանավորված է ներկայում առկա սահմանափակումներով, ուստի այն կարելի է համեմատության մեջ դնել 2019 թվականի բյուջեի հետ։

«ԿԳՄՍ ոլորտներում դեռևս շատ անելիքներ ունենք։ Որդեգրել ենք այն քաղաքականությունը, որը մեզ թույլ է տալիս ներկա սահմանափակումները, ինչը ենթադրում է ընթացիկ ծախսերի գծով լրացուցիչ պարտավորություններ չստանձնել։ Վերցնենք 2019 թ․ բյուջեով հաստատված թվերը և փորձենք համեմատել, կտեսնենք, որ 2021 թ․ նախագծով ենթադրվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում հատկացումների 10% աճ, իսկ ընդհանուր առմամբ, բյուջեի հատկացումների ցուցանիշը 177,6 մլրդ դրամ է՝ շուրջ 16․6 մլրդ դրամով ավելի, քան 2019 թվականի ծրագրային ցուցանիշն էր»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ներկայացնելով բյուջեի նախագիծը, ընդգծել է՝ նախատեսվում է իրականացնել ծրագրեր ոչ միայն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում, այլև երիտասարդության և սփյուռքի։ Ա․ Մարտիրոսյանը ներկայացրել է մի շարք ծրագրերում կատարված էական փոփոխությունները և դրանց պատճառները։ Մանավորապես, «Մեծ նվաճումների սպորտ» ծրագրում կա հատկացումների ավելացում՝ 246․525,0 հազ. դրամ (10.5%-ով), ինչը պայմանավորված է շահառուների խմբի ընդլայնմամբ (օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին պատվովճարի չափի և շահառուների թվի ավելացում), տարվա լավագույն մարզիկների պարգևատրմամբ, ադապտիվ սպորտին առնչվող ծառայությունների ընդլայնմամբ։ Ավելացել են նաև «Հանրակրթության ծրագրի» հատկացումները՝ 3.308.269․8 հազ. դրամ (3․3%-ով), ինչը պայմանավորված է շահառուների թվի, մի շարք ծրագրերի ավելացմամբ կամ փոփոխմամբ։

«Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրում ևս կա հատկացումների ավելացում̀ 163․752.6 հազ. դրամ (6.7%-ով)՝ կապված մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների թվի և շահառուների, ուսուցիչների աշխատավարձի աճով, «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի ներդրմամբ: Բացի այդ, ավելացել են «Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում» ծրագրի հատկացումները (615․850.1 հազ․ դրամ, 6.6%-ով), քանի որ անցկացվելու է նոր՝ «Հայաստանում «STARMUS» փառատոնի կազմակերպման և անցկացման մասնակցության վճար» միջոցառումը։

Ա․ Մարտիրոսյանը նշել է, որ բյուջետային ծրագրավորման արդյունավետության բարձրացման նպատակով վերանայվել են մի շարք ծրագրեր և միջոցառումներ, որոնց համար հիմք են հանդիսացել արդյունքային ցուցանիշների կատարողականները և թերակատարումները, ուստի կան միջոցառումներ, որոնք խմբավորվել են մեկի ներքո, ավելացվել են նոր միջոցառումներ։ Մասնավորապես, ստեղծվել է «1227․ Կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրում» ծրագիրը, որն ընդգրկում է երեք միջոցառում՝ «Էլեկտրոնային կառավարում», «ՏՀՏ բովանդակություն և հեռավար ուսուցում», «ՏՀՏ ենթակառուցվածքների ապահովում և սպասարկում»։ Միաժամանակ, ծրագրում ավելացել է 2 նոր միջոցառում՝ «Տավուշի մարզում գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական մաթեմատիկական ոլորտների կրթության բարելավում» և «Տավուշի մարզում գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական ոլորտների կրթական միջավայրի բարելավում», որոնք իրականացվելու են Համաշխարհային բանկի աջակցությամբ «Հայաստանում ԵՄ-ն ի նպաստ նորարարության» դրամաշնորհային փորձնական ծրագրի շրջանակում:

Ֆինանսների նախարարը և ԿԳՄՍ նախարարի տեղակալները նաև պատասխանել են պատգամավորների հարցերին՝ նշելով, որ բյուջեի նախագծի մշակման աշխատանքները կատարվել են մինչև պարտադրված պատերազմը, հետևաբար, դրանով պայմանավորված՝ նախագծում հնարավոր են փոփոխություններ։ Բացի այդ, բանախոսներն ընդգծել են, որ ԿԳՄՍ ոլորտներում խնդիրների լուծումը հնարավոր չէ միայն ֆինանսավորման ավելացումներով, դրանց լուծումը պետք է փնտրել ոչ միայն ֆինանսավորման չափի, այլև այդ միջոցներով իրականացվող ծրագրերի արդյունավետության մեջ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)