ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվում է դպրոցների զարգացման ծրագրի մշակման պահանջների և մեթոդաբանության նախագիծը

Նոյեմբերի 20, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջների, մեթոդաբանության և ձևաչափի նախագիծը։

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով պահանջվում է, որ տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն խորհրդին ներկայացնի ուսումնական հաստատության զարգացման իր ծրագիրը, որի հիման վրա էլ պլանավորվում է հետագա աշխատանքը։ Ծրագիրը կազմվում է 5 տարվա համար և ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝ իրավիճակի վերլուծություն, նպատակների և խնդիրների սահմանում, գործողությունների և միջոցառումների հաջորդականություն ու ժամանակացույց, պատասխանատուներ, արդյունքների գնահատման չափանիշներ, ռիսկեր, բյուջե և վերահսկողության մեխանիզմներ: Ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կառուցվածքի համապարփակ սխեմա գոյություն չունի: Յուրաքանչյուր դպրոց կարող է ցուցաբերել ինքնուրույն մոտեցում, սակայն զարգացման ծրագիրը մշակելիս ցանկալի է առաջնորդվել փոխկապակցված քայլերի հաջորդականությամբ, որը ներկայացվում է նախագծում:

Ներկայում տնօրենի պաշտոնի հավակնորդները զարգացման ծրագիրը մշակում են՝ ցուցաբերելով ինքնուրույն մոտեցում, և հաճախ դրանք չեն պարունակում կամ ամբողջությամբ չեն ներկայացնում դպրոցի զարգացման այնպիսի դրույթներ, որոնք կարևոր են ուսումնական հարստատության զարգացման, գործընթացների կառավարման և ղեկավարման համար։ Երբեմն թեկնածուները օգտվում են այլ ուսումնական հաստատության համար ստեղծված զարգացման ծրագրից: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել նկարագրել ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը։

Զարգացման ծրագիրը տնօրենի հավակնորդից պահանջվող հիմնական փաստաթղթերից մեկն է, որի մշակման համար հավակնորդը հանդիպում է սովորողների հետ, այն ներկայացնում մանկավարժական և ծնողական խորհուրդներին՝ նրանց քվեին արժանանալու համար։ Տնօրենի ընտրվելու պարագայում զարգացման ծրագիրը դառնում է նրա գործունեության վերահսկողության գործիքը՝ հնարավորություն տալով սահմանել տարեկան կատարողական ցուցանիշներ, իսկ անբավարար արդյունքի դեպքում՝ նաև անվստահություն հայտնել գործող տնօրենին։ Ակնհայտ է, որ նման կարևոր գործիքի արդյունավետ գործարկման համար անհրաժեշտ է, որ հստակ լինեն զարգացման ծրագրի հիմնական պահանջներն ու ձևաչափը։

Հետևաբար, նախագծի ընդունումը նպատակ ունի նպաստել դպրոցների գործունեության առավել երկարաժամկետ և ռազմավարական պլանավորմանը, կանոնակարգել զարգացման ծրագրերի հանդեպ պահանջները և դրանց ձևաչափը, ինչպես նաև մեծացնել ծրագրերի արդյունավետությունը՝ ի հաշիվ հստակ կառուցվածքի և առանձնացված բաղադրիչների։

Համաձայն նախագծի՝ ծրագրի մշակման պարտադիր քայլերն են՝ հաստատության առաքելության սահմանումը, առկա իրավիճակի վերլուծությունը, դպրոցի ուժեղ և թույլ կողմերի բացահայտումը, հիմնախնդիրների ձևակերպումը, դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը, յուրաքանչյուր խնդրի իրականացման գործողությունները, դրանց պատասխանատուները, ժամկետները, ակնկալվող արդյունքները, զարգացման ծրագրի ֆինանսավորման մեխանիզմները և իրականացման ռիսկերը, դրանց ազդեցության նվազեցմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև զարգացման ծրագրի մշտադիտարկման, վերահսկողության մեխանիզմները և դրա արդյունավետության գնահատման ցուցանիշները:

Քաղաքացիները և շահառու խմբերը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև դեկտեմբերի 3-ը։

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)