ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթական հարթակների հասանելիությունը մեծացել է․ «ՄՏՍ Հայաստան», «ՅՈՒՔՈՄ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունների նոր առաջարկները

Նոյեմբերի 28, 2020
ՏՀՏ նորություններ

Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ «ՄՏՍ Հայաստան», «ՅՈՒՔՈՄ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունները աջակցում են համաճարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման զարգացման նախաձեռնությանը: Կազմակերպություններն իրենց բաժանորդների համար առաջարկում են կրթական հարթակներում հեռավար ուսուցումն իրականացնելու սակագնային նոր պլաններ.

  1. Beeline ապրանքանիշով հանդես եկող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2020 թվականի նոյեմբերի 16-ից բջջային կապի բաժանորդների համար անվճար է դարձրել ծառայությունը ներքոհիշյալ կայքերի կրթական հարթակներից օգտվելու համար՝ http://e-school.am/ https://lib.armedu.am/http://esource.armedu.am/https://kahoot.com/, Zoom, Microsoft Teams: Բացի այդ, «Տելեկոմ Արմենիա» ընկերության բաժանորդներին մատչելի սակագներով սարքավորումների տրամադրման հարցը կարգավորվել է ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ծրագրի արդյունքում՝ գործարկված ինտերնետի հատուկ սակագնային փաթեթի տրամադրման շրջանակում։ Ըստ այդմ՝ շահառու հանդիսացող աշակերտները, ուսանողները և ուսուցիչները, ներկայացնեով նախարարության տրամադրած վկայականները, կարող են միանալ այն առաջարկներին, որոնցում ներառված են համապատասխան սարքավորումներ՝ WI-Fi router-ներ
  2. Վիվա-ՄՏՍ-ը հեռավար ուսուցման կազմակերպման համար առաջարկում է սակագնային «X», «Y», «Z» պլանները: Դրանցից օգտվելիս հասանելի են նաև անսահմանափակ Zoom և Skype հավելվածները, որոնք առավել հաճախ են օգտագործվում հեռավար ուսուցման գործընթացում: Փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում: «X», «Y», «Z» սակագնային պլանների օգտագործման պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել ընկերության կայք՝ (https://www.mts.am/Individual-customers/mobile-connection/Tariffs-and-discounts/x-y-z-tariff-plans/for--prepaid

Ինտերնետ հասանելիության նպատակով Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցն օգտագործող ու ընկերության սակագնային բոլոր պլաններից (բացառությամբ սակագնային «Ես» պլանի) օգտվող բաժանորդների դեպքում, ներքոհիշյալ հարթակներից օգտվելիս, ինտերնետի հասանելիությունը կապահովվի առանց հավելյալ վճարի, այն է՝ օգտագործած ինտերնետի ՄԲ համար տարիֆիկացում չի կիրառվի. www.emis.amwww.armedu.amwww.escs.amhttps://lib.armedu.amhttp://esource.armedu.amiUniversity (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հարթակ) Armenian Schoolbooks հավելված և http://schoolbooks.am/ կայքէջ, որտեղ հասանելի են 1-12-րդ դասարանների համար նախատեսված՝ պետականորեն հաստատված բոլոր դասագրքերը։

  1. Ucom ընկերությունը U! Կանխավճարային, Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների բաժանորդների համար ընդլայնել է անսահմանափակ օգտագործման հնարավորությամբ հարթակների ցանկը՝ http://e-school.am/https://lib.armedu.am/http://esource.armedu.am/ , https://kahoot.com/, MicrosoftTeams, Google Classroom, armedu.am, emis.am, etwinning.net և zoom.us:

Նոյեմբերի 21-ից Ucom ընկերության շարժական կապի u1000, u1500, u2000, u3000 կանխավճարային սակագնային պլանների, ինչպես նաև Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները չեն վճարի ինտերնետի օգտագործման վճար նշյալ կայքերից օգտվելիս։ Հավելենք, որ որոշ կրթական կայքերում առկա YouTube տեսանյութերը դիտելիս բաժանորդները կվճարեն` համաձայն իրենց սակագնային պլանի։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…