ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնի են «Harmonium OnlinePlus» առաջին երաժշտական միջազգային մրցույթի արդյունքները

Դեկտեմբերի 8, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 26-ն իրականացրել է «Harmonium OnlinePlus» միջազգային երաժշտական մրցույթը (IMC): Մրցույթն անցկացվել է «Դաշնամուր» և «Լարային գործիքներ» անվանակարգերում։ Յուրաքանչյուրը բաղկացած էր երկու փուլից և ընդգրկում էր չորս տարիքային խմբեր:

Մրցույթին մասնակցել են 31 երկրների 102 երիտասարդ երաժիշտներ, Հայաստանից՝ 25 հոգի:

Հայ երիտասարդները ևս մեկ անգամ փայլել են երաժշտական միջազգային ասպարեզում՝ գրանցելով հերթական հաղթանակներն ու հաջողությունները և պահպանելով իրենց առաջատար դիրքերը միջազգային կատարողական արվեստում: Մասնավորապես Մարտին Շահբազյանը (դաշնամուր) արժանացել է «բացարձակ հաղթող» տիտղոսին՝ Գրանդ պրի մրցանակին, Դավիթ Բաբայանը (ջութակ)՝ 1-ին մրցանակին (beginners կատեգորիա), Արտյոմ Իոանիսյանը (թավջութակ) նվաճել է 1-ին մրցանակը (young artists կատեգորիա), Ֆելիքս Հարությունյանը (ջութակ)՝ 2-րդ մրցանակը (masters կատեգորիա), իսկ Մարի Դանիելյանը (դաշնամուր)՝ 3-րդ մրցանակը (juniors կատեգորիա):

Ժյուրիի ուշադրությանն են արժանացել դաշնակահարներ Ալեքս Գրիգորյանը, Էդգար Մխիթարյանը, Սվետլանա Հակոբյանը, Մարի Շարբաթյանը, ջութակահար Օվսաննա Հարությունյանը, որոնք տարբեր կատեգորիաներում արժանացել են 4-6 մրցանակների:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները ևս ակտիվ մասնակցել են մրցույթին՝ ցուցաբերելով փայլուն արդյունքներ: Մասնավորապես Հայկ Ջուլհակյանը (դաշնամուր) արժանացել է 1-ին մրցանակին (beginners կատեգորիա), Էլեն Խաչիկյանը (դաշնամուր)՝ 2-րդ (juniors կատեգորիա), Արթուր Գրիգորյանը (դաշնամուր)՝ 2-րդ (young artists կատեգորիա), Անդրեյ Կուրբետը (դաշնամուր)՝ 3-րդ (young artists կատեգորիա), Արմեն Պուչինյանը (դաշնամուր)՝ 4-րդ (young artists կատեգորիա), Խաչիկ Անդրեասյանը (դաշնամուր)՝ 3-րդ (masters կատեգորիա), Լիանա Ուլիխանյանը (թավջութակ)՝ 2-րդ (beginners կատեգորիա), Անի Մելիքյանը (ջութակ)՝ 1-ին (juniors կատեգորիա), Ալեքս Գրիգորյանը (թավջութակ) 2-րդ (juniors կատեգորիա), Պոլինա Շարաֆյանը (ջութակ)՝ 2-րդ (young artists կատեգորիա), Միքայել Կարախանյանը (թավջութակ)՝ 3-րդ (young artists կատեգորիա), Ասյա Անիսիմովան (ջութակ)՝ 4-րդ (young artists կատեգորիա):

Միջազգային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ Վլադիմիր Օվչիննիկովը (Ռուսաստան), Թամաշ Ունգարը (ԱՄՆ), Հայու Ժանգը (Գերմանիա/Չինաստան), Վաչե Շարաֆյանը (Հայաստան), Գեորգ Համմանը (Ավստրիա), Գաբրիելե Պիերանունզին (Իտալիա), Օլե Ակահոշին (Ճապոնիա), Էդուարդ Թոփչյանը (Հայաստան): Մրցույթի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Բաբախանյանը (Հայաստան):

«Harmonium OnlinePlus» երաժշտական միջազգային մրցույթի ողջ ընթացքին, ելույթներին, ժյուրիի գնահատականներին և արդյունքներին կարելի է ծանոթանալ www.harmoniumonlineplus.com պաշտոնական կայքէջում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)