ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարի տեղակալներն ընդունել են Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղարին

Դեկտեմբերի 9, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Նարինե Խաչատուրյանը դեկտեմբերի 8-ին ընդունել են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղար Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը: Հայկական կողմից հանդիպմանը ներկա էր նաև «Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» (ՌՕՔԵՄՓ կենտրոն) տնօրեն Անի Ավագյանը:

Հանդիպման առանցքում ՌՕՔԵՄՓ ծրագրի շրջանակում Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև հաստատված համագործակցության շարունակականության, արցախյան հակամարտության գոտու տարածքում պատմամշակութային ժառանգության անվտանգության, պահպանության և պաշտպանության, ինչպես նաև Իտալիայի և Հայաստանի միջև մշակութային ժառանգության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված հարցերն էին:

Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղար Մանիլո Դի Ստեֆանոն նշել է, որ Իտալիայի Կառավարությունը պատրաստակամ է շարունակելու ՌՕՔԵՄՓ ծրագրի աջակցությունը և այդ ծրագրի միջոցով նպաստելու պատմամշակութային հուշարձանների պահպանությանը: «Մշակութային ժառանգությանն առնչվող հարցերը զերծ են քաղաքականությունից, և Իտալիան այդ առումով երկրորդ օրակարգ չունի»,- հավելել է նա:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ տարածքից դուրս պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության աղավաղման անթույլատրելիությունը՝ ընդգծելով Իտալիայի հնարավոր աջակցությունն ու դերակատարումն այդ կարևոր գործընթացում:

Նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը էլ ներկայացրել է «Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության արդյունքները. «Կենտրոնի հետագա աշխատանքները հավելյալ հնարավորություններ կստեղծեն Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների պահպանության գործում»:

«Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» (ՌՕՔԵՄՓ կենտրոն) տնօրեն Անի Ավագյանը, անդրադառնալով կենտրոնի մեկ տարվա գործունեությանը, այդ կարևոր ծրագրին աջակցելու և համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Միջազգային համագործակցության իտալական գործակալությանը և Բոլոնիայի համալսարանին։

«Չնայած COVID-19-ի և պատերազմի մարտահրավերներին՝ կենտրոնը լիարժեք իրականացրել է իր առջև դրված ծրագիրը՝ ամուր հիմք ստեղծելով դրա շարունակականության համար»,- փաստել է կենտրոնի տնօրենը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)