ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանը «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում այցելել է ԼԽՈՒԵ կրթահամալիր

Դեկտեմբերի 11, 2020
Սպորտային լուրեր

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանն այցելել են Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր (ԼԽՈՒԵ), որը «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում անցկացված մրցույթի արդյունքում համալրվել է 1 մլն դրամ արժողությամբ նոր մարզագույքով: Ծրագիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է Կայուն զարգացման հայկական հիմնադրամը:

Կրթահամալիրի սաները հյուրերին ողջունել են երգ ու պարով, ապա մարզադահլիճում ցուցադրել են իրենց սպորտային ունակությունները՝ միաժամանակ փորձարկելով նոր մարզագույքը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, խոսել է «Սպորտային սերունդ» ծրագրի կարևորության մասին:

«Շատ ուրախ եմ, որ նոր մարզագույքով համալրվող ուսումնական հաստատություններից մեկը հենց ԼԽՈՒԵ-ն է: Վստահաբար, ֆիզկուլտուրան երեխաների սիրելի առարկաներից է և, ցավոք, կորոնավիրուսի համավարակի շրջանում նաև շատ տուժած առարկաներից մեկը: Համավարակի պայմաններում երեխաներն իրենց ֆիզիկական կարողությունները զարգացնելու շատ հնարավորություններ չեն ունեցել, հետևաբար այժմ կարևոր է ժամանակակից պայմանների ստեղծումը, ինչը թույլ կտա հնարավորինս լրացնել բացը: Խաղաղությունը և բարելավված պայմանները պետք է ստեղծեն այն միջավայրը, որտեղ մեր երեխաները կլինեն առողջ, ֆիզիկապես ուժեղ և կկառուցեն այն երկիրը, որի մասին բոլորս երազում ենք, և որը բոլորիս նպատակն է»,- ասել է Ժ. Անդրեասյանը և համագործակցության ու նախաձեռնության համար շնորհակալություն հայտնել Կայուն զարգացման հայկական հիմնադրամին:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանի խոսքով՝ երեխաների ոգևորությունը փաստում է ծրագրի հաջողված լինելու մասին: Ա. Տուհադյանը հույս է հայտնել, որ նոր մարզագույքը կնպաստի, որ ԼԽՈՒԵ-ի սաները հասնեն մարզական հաջողությունների և առողջ լինեն:

Կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար և ընդգծել՝ այն կնպաստի իսկապես առողջ և սպորտային սերունդ ունենալուն: Կրթահամալիրի տնօրենը Ժ. Անդրեասյանին և Ա. Տուհադյանին նաև ներկայացրել է հաստատության գործունեությունը և պայմանները, ծանոթացրել գորգագործության, կար ու ձևի խմբակների սաների աշխատանքներին:

Հավելենք, որ «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի հանրակրթական դպրոցներին նոր մարզագույքի տրամադրման մրցույթ, որին մասնակցել է 69 դպրոց՝ հանրապետության բոլոր մարզերից (աշակերտները պատրաստել են 10 րոպեն չգերազանցող տեսահոլովակներ՝ պատմելով դպրոցական կյանքի, սպորտի կարևորության, իրենց մարզական նվաճումների, ինչպես նաև համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում ներգրավվածության մասին)։ Կայուն զարգացման հայկական հիմնադրամի»հոգաբարձուների խորհրդի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժովողի որոշմամբ հաղթող է ճանաչվել 16 դպրոց:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)