ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի կրթական բարեփոխումների համար հաստատվել է «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում»(GPE) հետազոտական դրամաշնորհը

Դեկտեմբերի 11, 2020
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2018 թ․-ից քայլեր է ձեռնարկել համագործակցելու «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» («Global Partnership for Education» (GPE)) միջազգային կազմակերպության հետ, որը զարգացող երկրներում կրթական համակարգերի ամրապնդման գործընթացն ակտիվորեն խթանող կառույց է: GPE-ի ծրագրի նպատակն է նպաստել հանրակրթության ոլորտի զարգացման քաղաքականության իրականացմանը՝ համախմբելով միջազգային գործընկեր կառույցներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և մասնավոր հիմնադրամներին:

GPE-ի առաջին փուլի դրամաշնորհային ծրագրին մասնակցելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ձևավորվել է տեղական կրթական խումբ, որի կազմում ընդգրկվել են նախարարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մանկավարժական ասոցիացիաների և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ: GPE-ի ծրագրի ընթացակարգի համաձայն՝ տեղական կրթական խմբի կողմից մասնակցային հիմունքներով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն ընտրվել է որպես ծրագրային հայտի դրամաշնորհի գործակալ, իսկ Ասիական զարգացման բանկը՝ համակարգող գործակալություն:

Նախորդ ամիսներին ԿԳՄՍ նախարարությունը հաջողությամբ կազմակերպել է GPE-ի ծրագրի առաջին փուլի՝ հանրակրթության ոլորտի զարգացման պլանի և ճանապարհային քարտեզի դրամաշնորհին (Education Sector Plan Development Grants) դիմելու բոլոր աշխատանքները: Ծրագրային հայտը ներկայացրել է GPE կազմակերպությանը և ստացել վերջինիս հաստատումը՝ 522695 ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցություն: Այդ դրամաշնորհի շրջանակում 2021 թ․-ին դրամաշնորհի գործակալի կողմից միջազգային և տեղական փորձագետների ներգրավմամբ կիրականացվեն հանրակրթության ոլորտի արդիական խնդիրների հետազոտություններ, որոնք էապես կբարելավեն հանրակրթության ոլորտում ներկայումս մշակվող Հայաստանի Հանրապետության կրթության ռազմավարության հանրակրթության ոլորտի գործողությունների հասցեականությունը: Համաձայն GPE ընթացակարգերի՝ այս հետազոտական դրամաշնորհի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն է ստանում հետազոտական փուլից հետո դիմելու GPE ծրագրի 2-րդ փուլին («Education Sector Plan Implementation Grants» - ESPIG) և դրա շրջանակում GPE-ի կողմից ակնկալելու մինչև 5 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական անհատույց աջակցություն՝ 1-ին փուլի հետազոտությունների արդյունքներով արձանագրված խնդիրները 2022 թվականից լուծելու համար:

Ինչպես նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, GPE-ի դրամաշնորհը կարևոր է ինչպես հանրակրթության բարեփոխումներին հավելյալ ռեսուրսների ներգրավման, այնպես և առաջնահերթաբար այդ բարեփոխումների շուրջ հանրային երկխոսության և մասնակցության ինստիտուցիոնալացման համար:

«Մենք լիահույս ենք, որ տեղական կրթական խումբը կհանդիսանա հանրակրթության բարեփոխումների շուրջ շարունակական երկխոսության և համագործակցության կարևորագույն ձևաչափ և հարթակ ոչ միայն GPE-ի այս ծրագրի համար, այլև առհասարակ կրթական բարեփոխումներին մասնակցային գործընթացի ապահովման ընդհանուր շրջանակում»,- փաստում է Արթուր Մարտիրոսյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)