Կայացել է Հայաստանի 2020 թվականի ձյուդոյի մեծահասակների առաջնությունը. մեդալների համար պայքարել է 68 մարզիկ՝ Կոտայքի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի մարզերից, Երևանից ու Արցախից: Ըստ քաշային կարգերի՝ մրցանակային տեղերը զբաղեցրել են հետևյալ ձյուդոիստները.
Աղջիկներ
48 կգ
1. Մամիկոնյան Մելինե (Բյուրեղավան)
2. Մարտիրոսյան Անի (ՍՁՕՄՊՄԴ)
3. Ամիրյան Արփինե (ՍՁՕՄՊՄԴ)
3. Կիրակոսյան Սյուզաննա (Բյուրեղավան)
+52 կգ
1. Մկրտչյան Աննա (Բյուրեղավան)
2. Գրիգորյան Վարսիկ (ՍՁՕՄՊՄԴ)
ՏՂԱՄԱՐԴԻԿ
60 կգ
1. Իսրայելյան Յուրի (ԵՕՀՊՄՔ)
2. Ներսեսյան Երվանդ (ԵՕՀՊՄՔ)
3. Նիկոյան Մեսրոպ (ԵՕՀՊՄՔ)
3. Հայրապետյան Գասպար (ԵՕՀՊՄՔ)
66 կգ
1. Հովսեփյան Գոռ (Հրազդան)
2. Դարբինյան Ստյոպա (Արմավիր)
3. Թորոսյան Արտակ (ԵՕՀՊՄՔ)
3. Ղալաչյան Արտյոմ (Մալաթիա-Սեբաստիա ՄՊՄԴ)
73 կգ
1. Ավեդիսյան Արսեն (ԵՕՀՊՄՔ)
2. Սարգսյան Մերուժան (ՍՁՕՄՊՄԴ)
3. Աղանյան Վահե (Գյումրի)
3. Ադամյան Արտյոմ (ԵՕՀՊՄՔ)
81 կգ
1. Շատվերյան Բորիս (ՍՁՕՄՊՄԴ)
2. Հակոբյան Սմբատ (ԵՕՀՊՄՔ)
3. Պանչուլազյան Կարեն (Դինամո)
3. Մելիքյան Լեոնիդ (ՍՁՕՄՊՄԴ)
90 կգ
1. Շատվերյան Նարեկ (ՍՁՕՄՊՄԴ)
2. Ավետիսյան Մամիկոն (ՍՁՕՄՊՄԴ)
3. Մկրտչյան Գևորգ (Երևան ՀՄՄ)
3. Խուրշուդյան Նորիկ (Գյումրի)
+ 90 կգ
1. Ավանեսյան Արման (Արցախ)
2. Հարությունյան Դավիթ (Գյումրի)
3. Սարգսյան Արտյոմ (Աբովյան)
3. Մխիթարյան Նարեկ (Լոռու մարզ)
Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի խոսքով՝ պատերազմը և կորոնավիրուսի համավարակը չէին կարող բացասաբար չազդել մարզիկների վրա, սակայն ներկա պայմանների համար առաջնության մակարդակից մարզիչը դժգոհ չէ. «Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ ընդհանուր առմամբ գոհ եմ առաջնության արդյունքներից: Խնդիրներից մեկն այն էր, որ մեծահասակների առաջնությանն ավելի շատ երիտասարդ ձյուդոիստներ են մասնակցել: Հավաքականը ձևավորվելու է երիտասարդ մարզիկներով, ինչը նշանակում է՝ մեզ ծավալուն աշխատանք է սպասվում նրանց մեծահասակների մրցաշարերի նախապատրաստելու տեսանկյունից»:
Հովհաննես Դավթյանը նաև ընդգծում է, որ կորոնավիրուսի բացասական ազդեցությունն իրենց մարզաձևում կրկնակի է զգացվել, քանի որ տարվա ընթացքում հավաքականի ուսումնամարզական հավաքները նախատեսված էին արտերկրում և չեն կայացել: Փորձելով հնարավորինս լրացնել բացը՝ դեկտեմբերի 14-ից առաջնության արդյունքներով ձևավորված ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Այն կտևի մինչև դեկտեմբերի 28-ը, իսկ հունվարից հավաքականը կմասնակցի մրցաշարերի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ