ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշխարհի գավաթ. Արսեն Հարությունյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Դեկտեմբերի 17, 2020
Սպորտային լուրեր

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը, ով Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ մեկնել էր առաջնագիծ, դուրս է եկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկության եզրափակիչ:

2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոնը 57 կգ քաշային կարգում պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Կովաչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանը համառ պայքարում 5:4 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին: Եզրափակչի ուղեգրի համար Հարությունյանը գոտեմարտել է Սերբիայի ներկայացուցիչ Ստևան Միչիչի դեմ և հաղթելով 7:4 հաշվով՝ Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր դառնալու հնարավորություն է ստացել: Այսօր կայանալիք վճռորոշ գոտեմարտում Արսեն Հարությունյանի մրցակիցը լինելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուր Ուգուևը:

Երեկ Բելգրադում գորգ են դուրս եկել նաև Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ): Անդրեասյանը և Ալիխանյանը, պարտվելով համապատասխանաբար 1/8 և 1/4 եզրափակիչներում, իրենց մրցակիցների՝ եզրափակիչ դուրս գալու շնորհիվ սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու հնարավորություն են ստացել, իսկ Մաղաքյանը դուրս է մնացել մեդալային պայքարից:

Այսօր մեկնարկի են դուրս գալու Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ):

Հիշեցնենք, որ ավելի վաղ հունահռոմեականներից Աշխարհի գավաթում արծաթե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը (72 կգ), իսկ Սլավիկ Գալստյանը (63 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…