ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գավառում բացվել է Թումո տուփ

Դեկտեմբերի 19, 2020
Պաշտոնական Լուրեր կազմակերպություններից

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում բացվել է առաջին Թումո կենտրոնը, որն ուղղված է մարզային քաղաքներում և գյուղերում կրթության ու նորարարության զարգացմանը:
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԲՏԱ փոխնախարար Վիկտորյա Պողոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ինչպես նաև Թումոյի շրջանավարտներ ու կենտրոնի ապագա ուսանողներ: Նախագիծն իրականացվել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «dot818» ընկերության համագործակցությամբ:
Ողջունելով կենտրոնի բացումը` նախարար Վ. Դումանյանը նշել է, որ հատկապես մարզերում Թումո կենտրոնների տարածումը կնպաստի ինժեներական և տեխնիկական կրթության խթանմանը, ինչը հանրակրթության հիմնական ծրագրին զուգահեռ միտված է կրթության որակի էական բարձրացմանը. «Կարևոր է, որ նախագիծն իրականացվում է նաև Արցախում, որտեղ նույնպես բացվելու են նմանօրինակ կենտրոններ` նպաստելով արցախցի երեխաների մտավոր ներուժի զարգացմանը: Բնագիտական և մաթեմատիկական ուղղությունը մեր կրթական առաջնահերթություններից է, և այդ առումով Թումո ցանցի ընդլայնումը դիտարկում ենք որպես կարևոր բաղադրիչ»:
Գավառի նորաբաց կենտրոնը գործելու է Թումո-տուփ ձևաչափով. նախագծի նպատակը փոքր համայնքների պատանիների համար Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելն է: Այն փոքր, սակայն տեխնիկապես հագեցած Թումո լաբորատորիա է, որտեղ ուսանողներն անցնելու են Թումո կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը:
Ծրագրի գործնական դասընթացները Գավառի ուսանողների համար կկազմակերպվեն Դիլիջանի Թումո կենտրոնում: Յուրաքանչյուր Թումո տուփ տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում տարեկան շուրջ 320 պատանիների կրթություն ապահովելու հնարավորություն է տալու: Բացի հիմնական ծրագրից՝ առավոտյան ժամերին Թումո տուփը կարող է օգտագործվել նաև այլ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով:
Միջոցառման ընթացքում հյուրերը ծանոթացել են Թումո տուփի առաջին գրանցված գավառցի պատանիների հետ, որոնց համար փորձառու թումոցիների և շրջանավարտների հետ հանդիպումը ծրագրի բացահայտման նոր հնարավորություն էր:
Նրանցից ոմանք առաջին փորձարկումներն են արել ռոբոտաշինության, նկարչության և ծրագրավորման ոլորտներում:
Հաջորդ Թումո տուփը կբացվի Տավուշի մարզի Բերդ համայնքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)