Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի «Հայոց պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչները մասնակցեցին «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» հասարակական կազմակերպության (տնօրեն՝ Կարինե Հարությունյան) կողմից անցկացված եռօրյա դասընթացներին:
«Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ մասնակցեցին «ԵՄ հանուն մշակույթի առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող մրցույթին և շահեցին «Լճաշենի առեղծվածային և բացառիկ նշանակության գտածոն» ենթադրամաշնորհային ծրագիրը, որն իրականացնելու համար դպրոցի ու «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» հասարակական կազմակերպության միջև կնքվեց Ենթադրամաշնորհային համաձայնագիր, որի համաձայն ծրագրի շրջանակներում հետևյալ աշխատանքներն էին անհրաժեշտ կատարել.
Արգիշտի 1-ին-ի կողմից գրված սեպագիր արձանագրությունը դեռևս անցած դարի կեսերին իր վրա հրավիրեց հնագետների ուշադրությունը, որի պատճառը դեռևս անհայտ բնակատեղիի ավերակներն էին: Երկիր մոլորակն ապրել է միլիոնավոր տարիներ, տեսել բազմաթիվ քաղաքակրթություններ և մշակույթներ, նրանց ծնունդն ու անկումը: Շատերն անհետացել են, սակայն կան այնպիսիք, որոնց հետքերը մինչ օրս պահպանվել են: Մեզանից մոտ 5000 տարի առաջ ձևավորվել է մի բնակատեղի, Սևանի ափին ծվարած առեղծվածային մի գյուղ՝ Լճաշեն անունով, որն աշխարհին հայտնի դարձավ անցած դարի մի բացահայտումով և ապացուցեց, որ հայտնաբերվել է մի բնակատեղի, որը լույս է սփռելու պատմության անցյալի անծանոթ էջերին:
…Երբ Արգիշտին արքա դարձավ, սկսեց լայնածավալ արշավանքներ իրականացնել, հասավ մինչև Իշտիկունի քաղաքը՝ ներկայիս Լճաշենը: Նրան հաջողվեց գրավել Լճաշենից ոչ հեռու գտնվող Կիկլոպյան ամրոցի միջնաբերդը: Եվ այսպես, հնագետներն այստեղ հայտնաբերեցին վերը նշված անհերքելի փաստն ապացուցող Արգիշտի 1-ին-ի կողմից Ք.ա մոտ 776թ. թողած սեպագիր արձանագրություն, որում մասնավորապես ասվում էր . «ԽԱԼԴ ԱՍՏԾՈ ՄԵԾՈՒԹՅԱՄԲ ՆՎԱՃԵՑԻ ԿԻԵԽՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԿԻՐԸ, ՀԱՍԱ ԻՇՏԻԿՈՒՆԻՈՒ ՔԱՂԱՔԻ ԵՐԿԻՐԸ ԾՈՎԻ ԱՅՍ ԿՈՂՄՈՒՄ, ԼԻԿԻՈՒ ԵՐԿՐԻ ԿՈՂՔԻՆ: ԱՐԳԻՇՏԻՆ՝ ԹԱԳԱՎՈՐ ՀԶՈՐ, ԹԱԳԱՎՈՐ ԲԻԱՅՆԻԼԻ ԵՐԿՐԻ, ՏԵՐԸ ՏՈՒՇՊԱ ՔԱՂԱՔԻ…»:
Արձանագրությունը թերևս համարվում է Լճաշեն գյուղի «Ծննդյան վկայականը», այն բարձր արժեք ներկայացնող առեղծվածային գտածո է:
Լճաշենը Հայաստանի հնագույն բնակավայրերից: Նրա արմատները հասնում են հազարամյակների խորքերը: Որպես բնակավայր սկզբնավորվել մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջին: 3-րդ հազարամյակի 2-րդ քառորդում վերածվել է ամրոցի, որի մնացորդները գտնվում են գյուղից 3-կմ հարավ-արևելք «Քռեր» կոչվող բլուրների վրա:
Հնագիտական պեղումների և երկրաբանական ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել են 3-2-րդ հազարամյակների մշակույթի եզակի գտածոներ: Հիշատակումը վերաբերվում է մ.թ.ա. 8-րդ դարին: Գյուղի արևելյան կողմում, նախաուրարտական բնակատեղիի մոտ, մեծ ու անտաշ քարաժայռի վրա փորագրված է գյուղի մասին առաջին գրավոր՝ Արգիշտի 1-ին-ի՝ մ.թ.ա. 786-764թթ. նվաճումները հավերժացնող արձանագրությունը Իշտիկունի /Սևանի շրջան/ քաղաքի գրավման մասին: Իշտիկունին Սևանի ավազանի ամենահին բնակատեղին է:
7-13-րդ դարերում և հետագայում Լճաշենում ծավալվել են շինարարական լայն աշխատանքներ, վերակառուցվել են հին եկեղեցիներ,վանքեր, կացարաններ, ձիթհաններ, ջրաղացներ, ջրատարներ, հիմնվել նոր կառուցվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցին:
Սևանի ավազանի ներգաղթած պարսկահայերից 31 ընտանիք (203 մարդ), որոնցից 98-ը՝ տղամարդ և 105 կին (Մակուի գավառի Բազրընկան գյուղից), լճի հարավ-արևմտյան ափին, ընդարձակ սարահարթի վրա, Ցլասար (հնում՝ Բուղդա թափա) սարի հյուսիս-արևելյան ստորոտում հիմնեցին գյուղ: Որոշ ժամանակ անց հաստատվեցին Արևմտյան Հայաստանից (Դիադինից) եկած 20 ընտանիք: Սկզբնական շրջանում բնակատեղին կոչվել է Պորտակ, այնուհետև Օրդակլու, 1946թ. գյուղը վերանվանվեց Լճաշեն:
Հայաստանում խոհրդային կարգերի հաստատումից հետո Լճաշենը մնաց Բայազետի գավառի մեջ: 1937թ. դեկտեմբերին կազմավորվեց Սևանի շրջանը: Լճաշեն գյուղը ընդգրկվեց Սևանի շրջանի կազմում և զգալի նվաճումներ ունեցավ սոցիալ-տնտեսական և կրթամշակութային բնագավառներում: Գյուղի պատկերն արմատապես փոխվեց: Գյուղում գործում են կաթի մշակման, զովացուցիչ ըմպելիքների, հացաթխման արտադրամասեր, անասնապահական ֆերմաներ և այլն:
Գյուղում գործում է միջնակարգ դպրոց՝ 450 աշակերտով: Դպրոցն ունի 113 տարվա հարուստ պատմություն, որի ընթացքում տվել է մեծ թվով գիտնականներ, պրոֆեսորներ, բարձրակարգ մասնագետներ, արվեստագետներ, շատ ու շատ անվանի մարդիկ…
Գյուղում գործում են մանկապարտեզը, արվեստի դպրոցը, մարզադպրոցը, արարողությունների սրահը, ամբուլատորիան, գեղեցիկ կահավորված զբոսայգին, մշակույթի տունը և այլն:
Ահա այն պատմական ակնարկները, որոնք ներկայացվել են:
Դպրոցի բարձր դասարանների աշակերտների մասնակցությամբ և աշխատակիցների աջակցությամբ նոյեմբերի 27-ին գեղեցիկ պատրաստած ու ձևավորված ցուցանակները տեղադրվեցին գյուղի գլխավոր խաչմերուկում՝ քարտեզագրված պատմամշակութային արժեքների վերաբերյալ ակնարկներով և դպրոցի ճանապարհամերձ հատվածում, բարձունքի վրա, Արգիշտի 1-ին-ի թողած սեպագիր արձանագրության մոտ: Ներկայացված պատմական ակնարկները շարադրված են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն անչափ ուրախ են, որ ապագա սերունդներին հնարավորություն ընձեռվեց յուրովի ծանոթանալու մեր գողտրիկ բնակավայրի պատմամշակութային հարուստ արժեքներին:
Աիդա Մուրադյան
Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ