ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համերգ` նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան և Արցախյան պատերազմի հերոսներին

Դեկտեմբերի 23, 2020
Մշակութային լուրեր

Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի և «Հայ երգչախմբային դիրիժորների» ասոցիացիայի համագործակցությամբ տեղի է ունեցել համերգ` նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան և Արցախյան պատերազմի հերոսներին: Համերգին մասնակցել են Հայաստանի և 7 այլ երկրների երգչախմբեր:

Երգչախմբային արվեստի միջազգային օրը 1990 թվականից նշվում է ամեն տարի` դեկտեմբերի երկրորդ կիրակի օրը:

Այդ օրվա առիթով բազմաթիվ երկրների հարյուր հազարավոր երգչախմբեր ելույթներով միանում են տոնին:

2006 թվականից ամեն տարի Հայաստանը, ի դեմս Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի, տարբեր ձևաչափերով միանում է այս տոնին:

Միջոցառումն անցկացվել է «Կոմիտաս փառատոնի» շրջանակում: Միջոցառման մեկնարկը` ուղղված միջազգային հանրությանը, տրվել է Արցախյան պատերազմի իրական պատկերը ներկայացնող անգլերեն ուղերձով և լրացվում էր Հայաստանի մասին պատմող տեսաշարերով` ցույց տալով թշնամու իրական դեմքը, Արցախում նրանց ծավալած ազգասպան գործունեությունը, պատերազմի ծագման իրական պատճառները, հրադադարից հետո տարածաշրջանում հաստատված իրավիճակի ճշմարիտ պատկերը:

«Միանում ենք՝ երգելու խաղաղության, միասնության, սիրո և բացարձակ արժեքների մասին, հանուն որոնց ապրել ենք դարեր շարունակ: Սակայն, այսօր հայի սիրտը չի երգում»,- ասված է ուղերձում:

Չնայած համավարակին` Հայաստանից և տարբեր երկրներից 210 երգիչներ մասնակցել են համերգին:

Օգտագործվել է նաև Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի ֆեյսբուքյան հարթակը՝ համերգն առցանց հեռարձակելու համար:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայրաքաղաքի երգչախմբերի հետ բեմում էին նաև Տավուշից և Արցախից ժամանած երգչախմբերը, իսկ համերգի ընթացքում առցանց միացել են երգչախմբեր սահմանամերձ Բերդից, Լիտվայից, Մոլդովայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից և Գերմանիայից:

Համերգի ավարտին բոլոր մասնակից երգչախմբերը կատարել են «Էրեբունի-Երևան» ստեղծագործությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)