ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված շնորհանդես-միջոցառում ԿԳՄՍՆ-ում

Դեկտեմբերի 25, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված շնորհանդես-միջոցառում:

Շնորհանդեսի շրջանակում ներկայացվել են նախարարության աջակցությամբ և Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի ուսումնասիրությամբ հրատարակված Ղևոնդ Ալիշանի նամակների առաջին հատորը և նախարարության դրամաշնորհային ծրագրով Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան» հիմնադրամի կողմից իրականացված Ղևոնդ Ալիշանի գիտական, գրական, պատմաաշխարհագրական ամբողջապես թվայնացված ժառանգությունը:

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, գրականագետներ, հոգևորականներ, ոլորտի այլ մասնագետներ: Միջոցառմանը տեսակապով միացել էր նաև Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը:

Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին և նախաձեռնողներին շնորհակալություն հայտնել ծրագրի իրականացման համար:

«Ուզում եմ ընդգծել, որ հոգևոր-մշակութային հագեցած կյանքն այսօր չափազանց անհրաժեշտ է մեր ժողովրդին: Շատ ենք կարևորում մշակութային գործունեությունը, որն ուղղված է ժողովրդի հոգևոր վերածննդին: Մենք իրավունք չունենք տուրք տալու անկումային տրամադրություններին»,- շեշտել է նախարարը՝ նշելով, որ մեծ պատիվ է շնորհանդեսին նաև Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի ներկայությունը:

Հայր Վահանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով ներկաներին, ասել է, որ թեև համավարակի պատճառով չի կարողացել գալ Հայաստան, բայց ուրախ է, որ գոնե առցանց ներկա է նմանօրինակ կարևոր աշխատության շնորհանդեսին: Փաստելով, որ գրքում կարելի է ծանոթանալ Ալիշանի կյանքի և գործունեության դրվագներին, ծայրագույն վարդապետը նաև համագործակցության շարունակականության հույս է հայտնել:

Ինչպես տեղեկացրել է նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, 2021 թ. սկզբին լույս կընծայվեն նաև Ղևոնդ Ալիշանի նամակների 2-րդ և 3-րդ հատորները:

«Այս կերպ մենք պահպանում, պաշտպանում և հանրահռչակում ենք մեր մշակութային ժառանգությունը, որը պետք է փոխանցենք սերունդներին: Գիտնականները պետք է աշխատեն, իսկ գերատեսչությունները ճանապարհ հարթեն նրանց գործունեության համար»,- ասել է Ն. Խաչատուրյանը:

«Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան» հիմնա­դրամի աշխատակից Մերուժան Կարապետյանն էլ ներկայացրել է Ղևոնդ Ալիշանի՝ digilib.am կայքում թվայնացված գրական ժառանգությունը, որում տեղ է գտել հայագետի պատմաաշխարհագրական, գեղարվեստական, գիտական, դավանական գրականության հսկայական ժառանգությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)