ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտելիքի օրը Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1 դպրոցում

Սեպտեմբերի 5, 2016
Դպրոցական անցուդարձ

Գիտելիքի և դպրության օրը 2016-2017 ուսումնական տարին մեծ հանդիսությամբ նշվեց Մալիշկայի թիվ 1 միջն դպրոցում: Աշակերտները ներկայացել էին գեղեցիկ համազգեստներով, փուչիկներով, տոնական բարձր տրամադրությամբ: Ներկա էին ծնողներ, հյուրեր, համագյուղացիներ: Ողջյունի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա. Մարգարյանը, մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Ն. Սիմոնյանը, Վայքի զորամասի սպա Ենգոյանը, դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ա. Ավետյանը և ուսումնական գծով տեղակալ Ս. Իսրայելյանը:

12-րդ դասարանցիները վերջին անգամ սեպտեմբերի 1-ը դիմավորելով որպես աշակերտ, հանդես եկան հուզիչ ելույթներով՝ բեմականացումներով, երաժշտական համարներով և ջերմորեն բեմ հրավիրեցին առաջին դասարանցիներին: Գեղեցիկ երաժշտական կատարումով հանդես եկավ 7- րդ դասարանի աշակերտուհի Գոհար Հակոբյանը: Մի քանի փոքրիկների ելույթից հետո 12-րդ դասարանի աշակերտուհի Զոյա Սարգսյանի կատարած երգի ներքո մեծ ոգևորությամբ առաջին դասարանցիները ծաղկեփնջեր նվիրեցին իրենց առաջին ուսուցչուհի ընկեր Յոլչյանին: Այնուհետև 12 - րդ դասարանցիները առաջիներին , ուսուցչուհու հետ մեկտեղ ուղեկցեցին դասասենյակ: Հանդիսությունն ավարտվեց բարձր տոնական տրամադրությամբ՝ մեծ եռանդով ու ոգևորությամբ սկիզբ դառնալով նոր ուսումնական տարվան:

Միջոցառման կազմակերպիչ Ա. Ավետյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)