ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղերձը

Դեկտեմբերի 30, 2020
Պաշտոնական Օրվա խորհուրդ

Հարգելի՛ հայրենակիցներ,

անցնող տարին նոր մարտահրավերների, դժվարությունների հաղթահարման, անսպասելի իրողությունների տարի էր:

2020 թ.-ին սկսվեց ու դեռևս շարունակվում է համաշխարհային աղետը, որից անմասն չմնացինք նաև մենք: Դա նոր իրականություն էր հանրային կյանքում և պահանջում էր հրատապ լուծումներ: Արձանագրենք, որ համավարակի պայմաններում ջանք չխնայվեց կրթության ու գիտության շարունակականության, մշակութային ու մարզական կյանքի ակտիվության ապահովման համար՝ ընդառաջ գնալով ժամանակի հրամայականին, սովորելով ու նախաձեռնելով։

Ցավով պետք է նշեմ նաև, որ տարին մեզ համար ամփոփվեց անդառնալի կորուստների, մեր հազարամյա պատմությունն ու ներկան վերաարժևորելու, 44 օր ադրբեջանաթուրքական զինված խմբավորումների դեմ պայքարելուց հետո հայրենիքի նոր տեսլական կերտելու և նոր մարտահրավերներին դիմակայելու, ապագայի նկատմամբ հավատն ամրացնելու իրողություններով:

2020 թ.-ը շրջադարձային էր, պատմական և որոշիչ, բայց՝ նաև սթափեցնող, գաղափարական ու հոգևոր վերածննդի, կամքի և տոկունության նոր փուլի սկիզբ ազդարարող: Սկիզբ, որի հիմքում պետք է լինեն սերը, բարությունն ու հանդուրժողականությունը, հզոր կրթությունն ու գիտությունը, արվեստն ու սպորտը: Փակենք 2020 թ.-ի դժնդակ էջը և գալիք տարվա շեմը հատենք նոր հավատով, ապագայի նկատմամբ լավատեսությամբ, միահամուռ ուժերով հայրենիքը շենացնելու անվարան պատրաստակամությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ, կրթության և գիտության, մշակույթի, արվեստի, մարզաշխարհի ներկայացուցիչներ, աշակերտներ, ուսանողներ,

2021 թ.-ը թող լինի կրթության շարունակականության նոր որակի, գիտակրթական համակարգի բարեփոխումների, մասնագիտական աճի, գաղափարների առաջնահերթության, մշակութային կյանքի առաջընթացի, նորի արարման, սպորտում պարբերական հաղթանակների և, առհասարակ, վերազարթոնքի տարի:

Բարին ընդ մեզ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)