ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառումը՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում

Հունվարի 13, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աջակցություն մշակութային կրթության ծրագրերին ու միջոցառումներին» դրամաշնորհային ծրագրով Օրբելի եղբայրների տուն-թանգարանը ստեղծել է «Փոքրիկ Շլիման» խորագիրը կրող ինտերակտիվ, ինտելեկտուալ կրթական ծրագիրը, որը հիանալի նվեր է դպրոցականների համար:

Ցուցադրությունն այցելուների համար հետաքրքիր ու մատչելի դարձնելու նպատակով նոր մեթոդների և մատուցումների միջոցով ներկայացվում է ակադեմիկոս Հովսեփ Օրբելու իրականացրած պեղումները քաղաքամայր Անիում, Վանում և Ամբերդում: Հիշեցնենք, որ Հ. Օրբելու պեղումների արդյունքում Անիից դուրս է բերվել Գագիկ Ա-ի արձանը, Ամբերդից՝ ծաղրածուի կմախք, իսկ Վանից՝ Սարդուրի 2-ի սեպագիր արձանագրությունը:

Խաղի էությունն այն է, որ այցելուն կարող է սենսորային էկրանի վրա ընտրել պեղումների համար նախատեսված վայրը. էկրանի վրա բացվում է տեսարան, որտեղ ներկայացված են Վանը, Ամբերդն ու Անին: Ընտրվում են որևէ տարածք, օրինակ, ճանապարհ դեպի Ամբերդ և պեղումների համար անհրաժեշտ գործիքներ: Արդյունքում, եթե պեղվել է Ամբերդը ու դուրս է բերվել ծաղրածուի կմախքը, այցելուն էկրանի վրա կկարդա «Ամբերդի ծաղրածուի» մասին հետաքրքիր պատմությունը:

Օրբելի եղբայրների տուն-թանգարանն ունի կրթական ծրագիր նաև փոքրիկների համար։ Թանգարանի փոքրիկ այցելուները կարող են ծանոթանալ աշխարհահռչակ գիտնականների՝ Օրբելի եղբայրների կյանքին և գործունեությանը՝ դիտելով «Նրանք երեքն էին» անիմացիոն ֆիլմը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)