ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ծաղկաձորի մարզահամալիր, որտեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում ՀՀ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ու բռնցքամարտի հավաքականները։ Նախարարի տեղակալը, Ծաղկաձորի մարզահամալիրում հետևելով մրցաշրջան 2021-ին նախապատրաստվող հավաքականների մարզումներին, ընդգծել է դրանք հնարավորինս արդյունավետ անցկացնելու կարևորությունը, քանի որ Օլիմպիական խաղերին շատ ժամանակ չի մնացել։
Դիմելով մարզիկներին՝ Կ․ Գիլոյանը վստահեցրել է, որ անելու է առավելագույնը, որպեսզի նրանք բարձր արդյունքներ գրանցեն․ «Ձեզանից ակնկալում եմ միայն լավ մարզվել և Հայաստանը պատվով ներկայացնել։ Հասկանալի է, որ համավարակն ու պատերազմը շատ փոփոխություններ են բերել մեր կյանք, բայց ես խոստանում եմ անել առավելագույնը, որպեսզի դուք դժվարություններ չզգաք։ Գիտեմ ձեր խնդիրները և նաև գիտեմ դրանք լուծելու ճանապարհները։ Հրաշագործ չեմ, բայց վստահեցնում եմ, որ դրական փոփոխությունները երկար չեն սպասեցնի։ Այնպես որ՝ եթե լինենք միասնական, դուք լավ կատարեք ձեր աշխատանքը, իսկ նախարարությունը՝ իր, ապա ցանկալի արդյունքները չեն ուշանա։ Ջանք մի՛ խնայեք վարկանիշային մրցաշարերին լավագույնս պատրաստվելու համար, լսե՛ք մարզիչներին, եղե՛ք պրոֆեսիոնալ և ձեր մեդալներով հպարտանալու հնարավորություն տվե՛ք»։
Նախարարի տեղակալը մարզիկներին տեղեկացրել է, որ շուտով կկարգավորվեն բուժծառայության խնդիրները, որոնց մասին նրանք բարձրաձայնել էին անցյալ տարեվերջին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպման ժամանակ․ «Առողջապահության նախարարության հետ ունեցել ենք միջգերատեսչական քննարկումներ, որոնց արդյունքում շատ շուտով կլուծվեն ձեր՝ որակյալ բժշկական ծառայություններ ստանալուն առնչվող բոլոր խնդիրները։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի առանձնացված մասնաշենքում մարզիկները պատշաճ մակարդակով կստանան բոլոր բուժումները։ Բացի դրանից՝ շուտով կունենաք անհրաժեշտ դեղորայք և վիտամիններ, անգամ՝ այնպիսիք, որոնք անհրաժեշտ են բարձր արդյունք ցույց տալու համար, սակայն Հայաստանում առայժմ գրանցված չեն: Այս հարցերը նույնպես քննարկել և լուծել ենք Առողջապահության նախարարության հետ»։
Անդրադառնալով մարզիկներին մտահոգող մեկ այլ՝ միջազգային մրցումների ժամանակ մրցավարական սխալների հետևանքով մեդալներից զրկվելու հարցին՝ Կ․ Գիլոյանը վստահեցրել է, որ երբեք չի թողնի՝ հայ մարզիկն արտերկրում իրեն մենակ և անպաշտպան զգա․ «Առաջիկայում պաշտոնական այցեր եմ կատարելու մի շարք երկրներ՝ հանդիպելու սպորտի ոլորտը համակարգող նախարարների և տվյալ երկրում միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ լինելու դեպքում՝ նաև նրանց հետ բարձրաձայնելու եմ մրցավարության հետ կապված խնդիրները։ Դուք ինձ կտեսնեք ձեր բոլոր հավաքներին և հնարավորության դեպքում՝ արտասահմանում կայանալիք մրցումներին։ Ես ձեզ համար 24 ժամ հասանելի եմ, դուք երբեք չպետք է տուժեք անարդարության պատճառով»։
Մարզիկների հետ հանդիպումից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը քննարկում է ունեցել նաև մարզիչների հետ։ Նա ընդգծել է, որ ի նպաստ հայկական սպորտի զարգացման՝ պատրաստվում է համագործակցել մարզական բոլոր կառույցների հետ։ Կ․ Գիլոյանն առանձնահատուկ անդրադարձել է հայկական բռնցքամարտում առկա տարաձայնություններին՝ նշելով, որ պետք է բացառել մարզաձևն «իմ»-ի և «քո»-ի բաժանելու միտումը, ինչի հետևանքով բռնցքամարտիկները միմիայն տուժում են։ Նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին քննարկումներ է ունենալու և՛ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի, և՛ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի ղեկավարների հետ, փաստել է՝ նախարարությունն աշխատելու է այն ֆեդերացիայի հետ, որին կճանաչի Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA)։
«Մենք շատ մրցակիցներ և թշնամիներ ունենք, այնպես որ՝ իրար դեմ պայքարելու փոխարեն հարկ է նրանց դեմ պայքարել։ Խնդրում եմ՝ մի՛ կողմ դրեք անձնական ամբիցիաները, համագործակցե՛ք, որպեսզի մարզիկները չտուժեն»,- եզրափակել է Կ․ Գիլոյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ