ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պետական մարմինների աշխատակիցների միջև կանցկացվի հրաձգության հանրապետական մրցույթ

Հունվարի 22, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական մարմինների աշխատողների շրջանում առողջարարական ու մարզական աշխատանքները խթանալու և նրանց՝ հայրենիքի պաշտպանության գործին ըստ անհրաժեշտության լավագույնս պատրաստ լինելու նպատակով այս տարվա մարտին անցկացնելու է հրաձգության հանրապետական մրցույթ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 19 հունվարի 2021 թ. 37-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ մրցույթն անցկացվելու է թիմային և անհատական հաշվարկով:

Հրաձգության մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների, մարզպետարանների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի, ինչպես նաև խոշոր համայնքների աշխատակազմի աշխատակիցներից կազմված թիմերը (բացառությամբ՝ ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների), թիմի կազմը՝ 3 տղամարդ, 3 կին և 1 ներկայացուցիչ: Յուրաքանչյուր պետական մարմին կարող է մասնակցել մեկ թիմով, բացառությամբ այն կառույցների, որոնք ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում միավորվել են. վերջիններս կարող են մասնակցել երկու թիմով:

Թիմային հաշվարկով 1-3-րդ տեղերը գրաված տղամարդկանց և կանանց թիմերը կպարգևատրվեն գավաթով և հավաստագրերով, մրցանակային տեղեր զբաղեցրած անհատները՝ մարզահագուստով, գավաթներով, մեդալներով, հուշանվերներով և հավաստագրերով, իսկ 1-ին տեղերը գրաված մասնակիցները (տղամարդ և կին)՝ նաև օդամղիչ զենքով:

Հավելենք, որ թիմերն իրենց մասնակցությունը պետք է հաստատեն մինչև 2021 թվականի մարտի 17-ը՝ ժամը 17:00-ն՝ կազմկոմիտեին ներկայացնելով տվյալ պետական մարմնի ղեկավարի կողմից հաստատված հայտը, հայտավորված աշխատողների աշխատանքի ընդունման հրամանների, անձնագրերի պատճենները և նրանց առողջության մասին բժշկական տեղեկանքը։ Հայտի հետ հարկ է պարտադիր ներկայացնել անվտանգության կանոնների ծանուցման թերթիկը՝ բոլոր մասնակիցների և թիմի ներկայացուցչի ստորագրությամբ։ Հայտերը ներկայացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, սենյակ 604, հեռախոս` (010) 59-96-34, էլեկտրոնային հասցե՝ abrahamyan@list.ru):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…