ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առնո Բաբաջանյան 100. ինքը՝ ժողովուրդն է արժևորել նրա վաստակը

Հունվարի 22, 2021
Մշակութային լուրեր

Այսօր՝ հունվարի 22-ին, լրացավ մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը:

Հոբելյանի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, մտավորականների, արվեստագետների, երաժշտասեր հանրության հետ այցելել են Երևանի քաղաքային պանթեոն և հարգանքի տուրք մատուցել կոմպոզիտորի հիշատակին:

Այնուհետև նախարարը գերատեսչության աշխատակիցների, արվեստագետների, բաբաջանյանական արվեստի երկրպագուների հետ կոմպոզիտորի առինքնող ստեղծագործությունների ելևէջների ներքո ծաղիկներ է խոնարհել Առնո Բաբաջանյանի արձանի մոտ:

«Այսօր մենք տոնում ենք մեր մեծանուն կոմպոզիտորի՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը։ Դժվար է նոր խոսք ասել Առնո Բաբաջանյանի մասին, քանի որ ժամանակը վաղուց է տվել նրա գնահատականը, և ինքը՝ ժողովուրդն է արժևորել նրա վաստակը։ Բաբաջանյանը մեր սերնդի համար եղել է ու կա որպես կենսագրություն։ Մեր երիտասարդությունը, հիշողությունները, ապրումներն այս կամ այն չափով առնչվում ու զուգորդվում են նրա արվեստին։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները վերածվել են լավատեսության, սիրո, քաղաքային կյանքի խորհրդանիշերի։ Դժվար է, օրինակ, պատկերացնել Երևանն առանց Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը» և «Երևան» ստեղծագործությունների»,- նշել է նախարարը ու հավելել, որ մեր դժվարին օրերում Բաբաջանյանի արվեստը պետք է հնչի ամենուր և ավելի մեծ ուժով՝ վերականգնելու համար մեր լավատեսությունը, ապրելու և արարելու մեր կամքը։ Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրել է, որ ձևավորվում է Առնո Բաբաջանյանի հոբելյանական միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով, որի նպատակն է պատշաճ տոնել կոմպոզիտորի հոբելյանը, նոր շունչ հաղորդել նրա արվեստի տարածմանը Հայաստանում և արտասահմանում։

Առնո Բաբաջանյանի մեծարման և գնահատանքի խոսքով հանդես են եկել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը և այլք: Հանդիսության ընթացքում կոմպոզիտորի որդին` Արա Բաբաջանյանը, տեսաուղերձով ողջունեց մասնակիցներին և կարևորեց պետական մակարդակով անվանի արվեստագետի հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացումը:

Հոբելյանական օրվա առիթով Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում հնչել են կոմպոզիտորի «Վոկալիզը» (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Արծվիկ Դեմուրճյան, նվագակցող՝ Արմեն Աղաջանյան), «Նոկտյուրնը» («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Պուչինյան), «Մեղեդին» («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արթուր Գրիգորյան), «Երախտապարտ եմ քեզ» («Благодарю тебя») երգի մշակումը (ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյան):

Տեղեկացնենք նաև, որ Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում ժամը 19:00-ին: Երեկոյին հանդես կգան ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը: Ծրագրում. Առնո Բաբաջանյան՝ «Վեց պատկեր» դաշնամուրի համար, Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)