ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այցելել է «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ» (FAST)՝ ծանոթանալու հիմնադրամի գործունեությանը և քննարկելու հետագա համագործակցության ծրագրերը: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով համակարգում է նաև միջազգային գործընկերության ոլորտը:
Հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ներկայացրել է 2017 թվականից՝ FAST-ի հիմնադրումից ի վեր իրականացված և ներկայումս կյանքի կոչվող ծրագրերը: Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման, գիտակրթական գործունեության մեջ նորարարության ներդրման ուղղությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության իրականացվող քաղաքականության տիրույթում համագործակցության, այդ թվում և սփյուռքի ներուժի ներգրավման շուրջ:
Հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումն է: Ծրագրերն իրականացվում են հիմնական 3 ուղղությամբ՝ կրթություն, հետազոտություն և գիտահետազոտական արտադրանքի առևտրայնացում: Այս ընթացքում իրականացվել է 26 ծրագիր:
Ներկայացնելով FAST-ի գործունեությունը՝ համագործակցության և ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը պատմել է գիտական հանրության աջակցությանն ուղղված ծրագրերի մասին, որոնց թվում՝ 2018-2019 թվականներին իրականացրած ասպիրանտների համար կրթաթոշակային ծրագրի՝ Գիտության կոմիտեի համագործակցությամբ, գործընկերային հետազոտությունների համար ճամփորդական դրամաշնորհի և «ADVANCE STEM Research» դրամաշնորհային ծրագրի մասին:
Այս պահին «ADVANCE» ծրագրի շրջանակում ֆինանսավորվում է 2 ծրագիր՝ 4 տարի ժամկետով և տարեկան 45-65 հազար ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ: Դրանց շրջանակում իրականացվում է հետազոտական աշխատանք, որի գիտական ղեկավարները միջազգային համալսարանների և գիտական կենտրոնների ղեկավար պաշտոններում աշխատող սփյուռքահայ գիտնականներ են:
Առանձնահատուկ շեշտադրվել է FAST-ի կողմից իրականացվող Կենսագիտական ինկուբատոր–բաց լաբորատորիայի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ պետության կողմից 60 մլն դրամի տրամադրումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանին` լաբորատոր տարածքը վերանորոգելու նպատակով: Համագործակցության շրջանակում «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը» լաբորատորիան կապահովի սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա կենսագիտության ոլորտում գործող ստարտափներին և հետազոտական թիմերին իրականացնելու գիտական վարկածի փորձարկման աշխատանքները:
Որպես հետազոտական արդյունքների առևտրայնացման ոլորտում հաջող փորձառություն է ներկայացվել Առաջատար լուծումների կենտրոնի (Advanced Solutions Center – ASCENT) աշխատանքները, որոնց շրջանակում հետազոտական 6-հոգանոց թիմը ստեղծել է արհեստական բանականության հիմքով դեղանման միացություններ գեներացնող ալգորիթմ, որն ունիվերսալ է և կարող է ստեղծել դեղանման միացություններ ցանկացած մոլեկուլային թիրախի դեմ: Առաջիկայում նախատեսվում է փորձարկել մոլեկուլները:
Նախարար Վահրամ Դումանյանը կատարված աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել հիմնադրամի աշխատակազմին՝ հատկապես կարևորելով արհեստական բանականության ոլորտի զարգացումը Հայաստանում. «Այս ոլորտը ժամանակի հրամայականն է, և տեղական մասնագետներ պատրաստելը մեր առաջնային խնդիրներից է»:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև «SciNova» կրթական ծրագրին, ինչպես նաև «1991 ստորաբաժանում» ծրագրին, որի շրջանակում հիմնադրամի կողմից իրականացվող նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, ինչի շնորհիվ վերջիններս առավել պատրաստված կլինեն հետագայում «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու համար։ Հիմնադրամն իրականացնում է նաև նեղ մասնագիտացված դասընթաց արհեստական բանականության ոլորտում ստորաբաժանում ընդունված զինծառայողների համար, ինչպես նաև տրամադրում է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական նախագծերի կառավարման աջակցությունը «1991 ստորաբաժանում» արհեստական բանականության խմբին։
«1991 ստորաբաժանում» ծրագրի նպատակներից է ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները: «1991 ստորաբաժանման» զինծառայողները ծառայության ընթացքում ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո աշխատանքի անցնելու հնարավորություն կունենան հենց ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում՝ շարունակելով կիրառել իրենց ստացած գիտելիքները և զարգացնել դրանք, աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ինչպես նաև ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:
Այս ծրագրի շրջանակում քննարկվել են նաև տարկետման պայմանների վերանայման, բանակի և բարձրագույն կրթության արդյունավետ համատեղմանն առնչվող խնդիրներ՝ կարևորելով կրթության անընդհատությունը հատկապես արագ զարգացող մասնագիտությունների դեպքում:
Հիմնադրամի առաջիկա գործողությունները պլանավորվում են հետևյալ ոլորտներում՝ արհեստական բանականություն, կենսաբանական տեխնոլոգիաներ և ռոբոտաշինություն, որոնցում, ըստ հիմնադրամի հետազոտությունների, Հայաստանը համաշխարհային մակարդակի մրցունակություն դրսևորելու ներուժ ունի: Հիմնադրամը նպատակ ունի առաջիկա 5 տարիներին մեծացնել «ADVANCE STEM Research» դրամաշնորհային ծրագրի քանակը և ֆինանսավորումը: Առաջնային խնդիրներից են ստեղծել մասնագիտական այնպիսի միջավայր, որ ծրագրում ներգրավեն բակալավրիական և մագիստրոսական ծրագրերով սովորող ուսանողներին՝ նրանց մեկ քայլ առաջ դեպի գիտություն տանելու նպատակով, ինչպես նաև սփյուռքի հայ երիտասարդ գիտնականների համար ստեղծել միջավայր ծրագրի շրջանակում գալ Հայաստան՝ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ