ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սպորտլանդիա՝ հանրակրթական դպրոցների 1-7-րդ դասարանների աշակերտների համար

Հունվարի 27, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը փետրվար-մայիս ամիսներին հանրապետության մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների համար անցկացնելու է «Սպորտլանդիա» մրցույթը։

Միջոցառման անցկացմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել դպրոցներում առողջարարական և մարզական աշխատանքները, բարելավել աշակերտների շրջանում ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, ամրապնդել առողջ կենսակերպը, ինչպես նաև դպրոցահասակների համար ստեղծել տարբեր մարզաձևերով զբաղվելու առումով կողմնորոշվելու պայմաններ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 11 հունվարի 2021 թվականի 12-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ «Սպորտլանդիա» մրցույթն անցկացվելու է 4 փուլով՝

  1. 1-ին փուլ` հանրակրթական դպրոցներում (փետրվար-մարտ ամիսներին),
  2. 2-րդ փուլ` Հայաստանի Հանրապետության համայնքներում, Երևանի վարչական շրջաններում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում (մարտի 10-30-ը),
  3. 3-րդ փուլ` ՀՀ մարզերում, Երևանում և Ստեփանակերտում (ապրիլի 10-25-ը),
  4. 4-րդ՝ հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներ` 1-3-րդ դասարանների աշակերտների միջև մայիսի 6-8-ը Գյումրիում, իսկ 4-7-րդ դասարանցիների միջև՝ մայիսի 13-15-ը Վանաձորում:

Մրցույթի համայնքային և մարզային փուլերի անցկացման ժամանակացույցն անհրաժեշտ է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել մինչև մարտի 1-ը:

«Սպորտլանդիան» անցկացվելու է ՀՀ մարզերի 41 քաղաքներում (տարածաշրջաններում), Երևանի 10 վարչական շրջաններում (մասնակից դարձնելով բոլոր 12 վարչական շրջաններին) և Արցախի Հանրապետությունում: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ և ԱՀ հանրակրթական դպրոցների 1-7-րդ դասարանների աշակերտները:

Ներդպրոցական փուլում 1-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվում են առանձին մրցումներ, որոնց արդյունքում ձևավորվում են հավաքական թիմերը․

  • 1-3-րդ դասարանների թիմի կազմը` 5 տղա, 5 աղջիկ, 1 մանկավարժ և 1 ներկայացուցիչ (1-ին դասարան` 1 տղա, 1 աղջիկ, 2-րդ դասարան` 2 տղա, 2 աղջիկ և 3‑րդ դասարան` 2 տղա, 2 աղջիկ),
  • 4-7-րդ դասարանների թիմի կազմը` 5 տղա, 5 աղջիկ, 1 մանկավարժ և 1 ներկայացուցիչ) (4-րդ դասարան` 1 տղա, 1 աղջիկ, 5-րդ դասարան` 1 տղա, 1 աղջիկ, 6‑րդ դասարան` 1 տղա, 1 աղջիկ և 7-րդ դասարան` 2 տղա, 2 աղջիկ):

Մրցույթի անցկացման աշխատանքները համակարգելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը տեղերում որոշելու են կազմակերպիչները (համայնքապետարաններ, մարզպետարաններ և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն)։

Մրցույթի 3-րդ՝ ՀՀ մարզային, Երևանի և ԱՀ Ստեփանակերտ քաղաքի փուլին կմասնակցեն ՀՀ համայնքային փուլում 1-2-րդ, Երևանի 10 վարչական շրջաններից 1-ին և Ստեփանակերտից 1-4-րդ տեղերը գրաված թիմերը, իսկ հանրապետական եզրափակիչ փուլին կմասնակցեն ՀՀ մարզային, Երևանի և Ստեփանակերտի քաղաքային փուլերում 1-ին տեղը գրաված թիմերը:

«Սպորտլանդիայի» 2-րդ փուլում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցները կարժանանան հավաստագրերի և գավաթների, 3-րդ փուլի մրցանակակիրներին կհատկացվի նաև մարզագույք, իսկ եզրափակիչ փուլի մրցանակակիր դպրոցները կստանան հավաստագրեր, մեդալներ, գավաթներ և դրամական պարգևներ՝ մարզագույք ձեռք բերելու համար։ Մարզագույք կստանան նաև հանրապետական եզրափակիչ փուլի 4-12-րդ տեղերը գրաված հանրակրթական դպրոցները։

Հայտեր

«Սպորտլանդիայի» 2-րդ փուլի մասնակցության հայտերը ներկայացվում են ՀՀ համայնքապետարաններ, Երևանի վարչական շրջաններ, ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն, իսկ 3-րդ փուլինը՝ ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն: Մրցույթի 1-ին փուլի անցկացման հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ համայնքապետարաններ, Երևանի վարչական շրջաններ և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն, 2‑րդ փուլինը՝ ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն, իսկ 3-րդ փուլի մրցումների ավարտից հետո՝ 5-օրյա ժամկետում, հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ նշելով միջոցառման համապատասխան փուլերին մասնակցած հանրակրթական դպրոցների և աշակերտների քանակը:

Հանրապետական եզրափակիչ փուլի մասնակցության նախնական հայտը ՀՀ ԿԳՄՍՆ է ներկայացվում մինչև 2021 թ. մայիսի 3-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…