ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը կարևորել է ինստիտուցիոնալ ուղղությամբ Էրազմուս + ծրագրի շարունակությունը

Հունվարի 27, 2021
Պաշտոնական Լուրեր կազմակերպություններից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովային և ծրագրի փորձագետ Արայիկ Նավոյանին: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության աջակցությամբ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում Էրազմուս+ ծրագրով իրականացվող համագործակցության, բուհերի կարողությունների զարգացմանը, ուսանողների, դասախոսների և բուհերի աշխատակազմերի շարժունությանն ու նորարարությանը միտված ծրագրերը:

Ընդգծելով, որ Էրազմուս+ ծրագրի իրականացումը Եվրամիության կարևոր ներդրումներից մեկն է Հայաստանում` նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է համագործակցության շարունակությունը և առաջարկել հետագա փուլում շեշտը դնել բարձրագույն կրթության ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումներ նախատեսող ծրագրերի վրա: Լանա Կառլովան նշել է, որ անցյալ տարի ավարտված Էրազմուս+ գործողությունների 2014-2020 թվականների շրջափուլի ընթացքում Հայաստանում իրականացվել է շուրջ 30 ծրագիր, որի շրջանակում հայաստանյան բուհերը եվրոպական և տարածաշրջանային համալսարանների հետ համագործակցելով ձևավորել են կոնսորցիումներ և ընդգրկվել տարբեր ծրագրերում: Նշված ծրագրերից 10-ն արդեն ավարտված է, 7-ը մեկնարկելու է առաջիկայում, իսկ մնացածն ընթացքի մեջ են կամ ավարտական փուլերում: Նոր մեկնարկող ծրագրերից մեկով Հայաստանի բուհական համակարգում առաջին անգամ կփորձարկվի աշխատանքի վրա հիմնված ուսուցման դուալ կրթության մոդելը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Էրազմուս + ծրագրի հաջորդ` 2021-27 թվականների փուլով նախատեսված աշխատանքները:

Նախարարը կարևորել է միջազգային համագործակցության ծրագրերում կրթական հանրության ավելի լայն ընդգրկվածությունը, այդ ծրագրերի չափելի արդյունքները` պատրաստակամություն հայտնելով ապահովել ԿԳՄՍ նախարարության առավել սերտ կապը Էրազմուս+ գրասենյակի հետ բոլոր այն ծրագրերի ուղղությամբ, որոնք կնպաստեն Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի զարգացմանը, բուհերի կառուցվածքային և ծրագրային բարեփոխումներին: Լանա Կառլովայի խոսքով` իրականացվող ծրագրերի արդյունավետության առաջնային նախադրյալներից մեկը կադրերի ճիշտ ընտրությունն է, որոնք հետագայում իրենց ծրագրային փորձն ու գիտելիքներն արդյունավետ կփոխանցեն բուհերի հնարավոր շահառուներին:

Նշվել է, որ Էրազմուս+ ծրագրի շրջանակում ՀՀ բուհերը համագործակցում են Լեհաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Միացյալ Թագավորության, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և մի շարք այլ երկրների բուհերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին առնչվող մի շարք խնդիրներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)