ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շարունակվում են ուսուցիչների ՏՀՏ վերապատրաստումները

Փետրվարի 1, 2021
ՏՀՏ նորություններ

Դասավանդման ընթացքում տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ (ՏՀՏ) գործիքների կիրառումը խթանելու նպատակով «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում շարունակվում են «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կազմակերպած հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումները: 2020 թ.-ի ընթացքում առցանց ՏՀՏ վերապատրաստումներ են իրականացվել շուրջ 1200 ուսուցչի համար:

Համավարակով և առկա վերապատրաստումների անցկացման հնարավորության բացակայությամբ պայմանավորված՝ 2020 թ.-ից համապատասխան փոփոխություններ են իրականացվել վերապատրաստման մոդուլների բովանդակության և ժամանակացույցի մեջ: Ըստ այդմ՝ հնգօրյա առկա վերապատրաստումները տասը օրվա ընթացքում իրականացվել են առցանց՝ միաժամանակ 12 խմբերում։ Առցանց վերապատրաստումներն անխափան իրականացնելու համար ձեռք է բերվել «Zoom» ծրագրային հավելվածը։

Ավարտական մանկավարժական սցենարների պատրաստում, հետաքրքիր, հարուստ բովանդակությամբ նախագծեր, թիմային աշխատանք, վերջնական ստուգիչ թեստ, ամպային տեխնոլոգիաների հետ ծանոթացում. մանկավարժները փաստում են, որ սրանք վերոնշյալ վերապատրաստումների արդյունքում ձեռք բերված գիտելիքների միայն մի փոքր մասն են:

«Մենք չենք մերժում ավանդականը, մենք այն համադրում ենք նոր մոտեցումներով՝ ստանալով մի քանի անգամ ավելի բարձր արդյունավետություն, գրավիչ դաս, հետաքրքիր ու մոտիվացնող կրթություն, դասին աշակերտների գրեթե 100 տոկոս ներգրավվածություն»,- վկայում են Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի և հարակից գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչները:

Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև ՏՀՏ վերապատրաստում անցած ուսուցիչների ուսումնասիրած գործիքների միջոցով պատրաստված դասերի տեսակավորում՝ ըստ առարկաների: Այդ ռեսուրսները՝ հարցաշարեր, տեսադասեր, վիկտորինաներ, տեղադրված են ԾԻԳ-ի հեռավար ուսուցման թվային էլեկտրոնային նյութերի պահոցում՝ http://icttraining.armedu.am/, որտեղ ազատ մուտք կարող են ունենալ նաև չգրանցված ուսուցիչները` «հյուր» կարգավիճակով: Էլեկտրոնային նյութերի պահոցում ներկայումս հասանելի է ավելի քան 500 կրթական նյութ։

ՏՀՏ վերապատրաստումները կշարունակվեն նաև 2021 թվականին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)