ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել է Կրթության տեսչական մարմնի 2020 թվականի հաշվետվությունը

Փետրվարի 1, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է նախարար Վահրամ Դումանյանը: Քննարկվել են տեսչական մարմնի 2020 թվականի հաշվետվությունը, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ գործողությունների իրականացմանն առնչվող հարցեր:

Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, ներկայացնելով անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, նշել է, որ որպես նպատակ ամրագրված է եղել վերահսկողության արդյունավետության բարձրացման միջոցով նպաստել առավել որակյալ կրթություն ունենալուն: Ա. Շագաֆյանը տեղեկացրել է, որ համավարակով և պատերազմով պայմանավորված՝ հնարավոր չի եղել ծրագիրն ամբողջությամբ կատարել, բայց ստուգումները մեծ մասամբ իրականացվել են. «Նախատեսված էր իրականացնել 103 ստուգում նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, փաստացի իրականացվել է 81-ը, որոնց արդյունքում նախադպրոցական կրթության ոլորտում արձանագրվել է 125 խախտում, հանրակրթության ոլորտում՝ 321, միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատությունների պարագայում՝ 97: Մինչև այս պահը նախադպրոցական կրթության ոլորտում շտկվել է արձանագրված խախտումների 33%-ը, հանրակրթության ոլորտում՝ 59%-ը, իսկ միջին մասնագիտական ոլորտում՝ 55%-ը: Ըստ խախտումների տեսակների՝ նախադպրոցական կրթության ոլորտում ամենատարածվածները մանկավարժական աշխատողների հաստիքային միավորի պակասը կամ դրանց չհատկացումը և խմբերի խտության գերազանցումն են: Հանրակրթության ոլորտում խախտումների մեծ մասն առնչվել է տնօրենի կողմից մանկավարժական կադրերի ընտրությանը և դպրոցի կանոնադրության՝ օրինակելի ձևին անհամապատասխանությանը, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների պարագայում հիմնականում գրանցվել են ընդունելության և ուսանողների իրավունքների վերականգնման հետ կապված խախտումներ»:

2020 թվականի տարեկան ծրագրով նախատեսված է եղել նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի որակի գնահատում: Համավարակով պայմանավորված՝ գնահատումն արվել է միայն առաջին եռամսյակում՝ 9 դպրոցում: Ա. Շագաֆյանը որպես դրական դինամիկա է առանձնացրել հանրակրթության ոլորտում ռիսկայինության նվազումը. «Արդեն երրորդ տարին է՝ ստուգումների արդյունքում ուսումնական հաստատությունների գնահատված ռիսկայինությունը նվազում է: 2018 թվականին միջին ռիսկային ցուցիչը եղել է 11.6, 2019 թ․-ին՝ 9.8, իսկ 2020 թ․-ին՝ 7.6»:

Ա. Շագաֆյանը նաև նշել է, որ աջակցելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ մասնակցել են ուսումնական հաստատություններում հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված ստուգումներին և ուրախությամբ արձանագրել, որ գերակշիռ մեծամասնության դեպքում կանոնները պահպանվում են:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԿՏՄ-ի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է նաև կառույցի՝ ստուգումների և ուսումնասիրությունների մեթոդաբանության, գործիքակազմի հնարավոր ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, առաջարկ է հնչել համագործակցել նորաստեղծ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) հետ: Նախարար Վահրամ Դումանյանը դրական է արձագանքել առաջարկին՝ ընդգծելով, որ հատվող գործառույթների դեպքում պետք է աշխատել իրար լրացնելու սկզբունքով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)