Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում` նվիրված հայոց բանակի ստեղծման 29-ամյակին: Դպրոցում թևածում էր հերոսական ոգին:Ստեղծվել էր անկյուն` Արցախյան ազատամարտի նահատակների` անմահ հերոսների, մեր շրջանավարտների նկարներով:
Միջոցառումն սկսվեց լռության րոպեով: Էկրանի վրա սահում էին իրենց կյանքը սուրբ հայրենիքին նվիրաբերած անզուգական տղաների նկարները: Մասնակիցները հուզառատ խոսքերով իրենց խոնարհումը բերեցին պատերազմում նահատակված Հայկ Դավիթի Գասպարյանին, Փայլակ Դավիթի Ղազարյանին և Գևորգ Սևակի Բաբայանին:
Նրանք հավերժ կապրեն երախտագետ սերունդների հիշողության մեջ:
Միջոցառման ընթացքում մեծարվեցին բոլոր նրանք, ովքեր այս պահին պաշտպանում են հայրենիքը և արժանապատվորեն կատարում զինվորական պարտքը` հավատարիմ մնալով իրենց երդմանն ու խղճին: Միջոցառմանը հրավիրված էին դպրոցի շրջանավարտ զինծառայողներ Վրեժ Սիմոնյանը, Արթուր Խաչատրյանը, Երվանդ Սահակյանը, Արման Հարությունյանը և Անդրանիկ Ղազարյանը:
Դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Գառնիկ Մանուկյանը շնորհավորեց ներկաներին և նշեց , որ անչափ կարևոր է հզոր, մարտունակ բանակ ունենալը, այս պահին բանակի հզորացմանը նպաստելը և զինվորի կողքին կանգնելը, մատաղ սերնդի հոգիներում հայրենասիրություն սերմանելը:
Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանը նշեց, որ մերօրյա սերունդն ապրեց դժվար օրեր, նրանց աչքի առաջ հերոսներ անմահացան, սուրբ նահատակներ.մեր սիրելի շրջանավարտներ` Գևորգ Բաբայան, Փայլակ Ղազարյան, Հայկ Գասպարյան…
Սրանք այն քաջերն էին, որոնք մատաղ սերնդի համար դարձան հերոսական խոսուն կերպարներ, որոնց թափած սուրբ արյամբ կանգուն մնաց մեր հայրենիքը, մեր արժանապատվությունը, հերոսներ,որոնք մեզ` ապրողներիս ու մատաղ սերնդին կարևոր պատգամ տվեցին. ապրել, արարել ու հզորանալ:
Մեր տղաները, անխառն քաջության օրինակներ դարձան, նահատակվեցին ու անմահացան:
Խոնարհվենք Արցախյան ազատամարտում զոհված բոլոր նահատակների միշտ կենդանի հիշատակի առաջ:
Ծ. Կարապետյան
Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի
սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ