Գունեղ և հուզիչ էր սեպտեմբերմեկյան այս առավոտը Գավառի ավագ դպրոցում ՝ ողջույնի խոսքեր, նորեկ տասներորդցիների ջերմ ընդունելություն: Հոսքերի բաժանելուց հետո աշակերտները ստացան դասղեկներից համապատասխան լոգոներ, ցանկություններով բացիկներ, որոնք կապեցին եռագույն փուչիկներին և բաց թողեցին երկինք իրականացման ակնկալիքով : 12-րդ դասարանցիներն էլ 10-րդցիներին փոխանցեցին գիտության ջահը՝ մաղթելով ջանասեր աշխատանք և խոր գիտելիքների ձեռքբերում: Հետո սկսվեց ամենահուզիչը. դպրոցի բակում ուսուցիչների, աշակերտների և ծնողներրի ներկայությամբ կատարվեց տնօրենների յուրատեսակ սերնդափոխություն: Բեմահարթակ հրավիրվեց մեր դպրոցի հիմա արդեն պատվավոր տնօրեն, բազմավաստակ մանկավարժ, ով իր բեղմնավոր աշխատանքի համար արժանացել է ԿԳ նախարարության «Լավագույն տնօրեն» ոսկե մեդալին, Մ.Խորենացու անվան շքանշանին, բազում պատվոգրերի և շնորհակալագրերի: Իսկ ամենագնահատելին այն է, որ Տ.Չիչակյանը ունի շրջանավարտների մի հոծ բանակ, որոնք դպրոցից տարել են ոչ միայն իրենց սիրելի ուսուցչի տված գիտելիքները, այլ նաև նրա մեծ հոգու սրտի լուսավոր մասնիկներից երբեք չմոռանալով նրա ուսուցանած կյանքի դասերը: Տիկին Չիչակյանը ողջունեց ներկաներին, հակիրճ ներկայացրեց դպրոցի անցած ուղին իր տնօրեն եղած 20 տարինեի ընթացքում:
Այնուհետև նա բեմ հրավիրեց նորանշանակ տնօրեն տ. Ն.Ղուլոյանին, ներկայացրեց նրան՝ իր իսկ շրջանավարտին, որպես երիտասարդ խոստումնալից ղեկավարի, մաղթեց արգասաբեր աշխատանքով ամուր պահել դպրոցը, շարունակելով լավագույն ավանդույթները նոր մոտեցումներով ավելի բարձրացնել ավագ դպրոցի հեղինակությունը:
Ն.Ղուլոյանը մեծ երախտիքի խոսքերով դիմեց Տ.Չիչակյանին՝ իր առաջին ուսուցչին, հետո կոլեգային, տնօրենին, մի խոսքով՝ կյանքի ուսուցչին: Նոր տնօրենն ասաց, որ կփորձի անել ամեն ինչ իր ստանձնած լրջագույն գործը լավագույնս կատարելու համար: Դպրոցի աշակերտական գործուն խորհրդի նախագահ Ժ.Ղափանցյանն էլ իր խոսքում բոլոր աշակերտների անունից շնորհակալություն հայտնեց տ. Չիչակյանին հոգատարության, խստապահանջ բարության համար և շնորհավորեց տ. Ղուլոյանին նոր պաշտոնի կապակցությամբ: Վերջում նա բոլոր ներկաներին հրավիրեց ֆլեշմոբի: Գեղեցիկ ստացվեց:
Գավառի ավագ դպրոցի ՄԿԱ գծով տնօրեն Ա.Բաբասյան
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ