ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծրագրեր՝ միտված աուտիզմ համախտանիշ ունեցող երեխաների կրթությանը

Փետրվարի 8, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամն իրականացրել է աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովման մի շարք ծառայություններ: Դրանք իրականացվել են հետևյալ ուղղություններով՝ կրթական, վերականգնողական, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ծրագրեր, մասնագիտական վերապատրաստումներ, ծնողների մասնագիտական իրազեկում, ինչպես նաև հասարակության մեջ երեխաների ինտեգրման և սոցիալականացման համար անհրաժեշտ ծրագրերի ներդրում՝ կիրառելով գիտականորեն հիմնավորված մեթոդներն ու լավագույն միջազգային փորձը։

Մասնավորապես, ծրագրում ընդգրկված 1-14 տարեկան աուտիզմ համախտանիշ ունեցող շուրջ 127 երեխայի համար իրականացվել է գիտելիքների, կարողությունների, հմտությունների, զարգացման փուլերի, խոչընդոտների և տարածական տեղաշարժման գնահատում VB-mapp գնահատման գործիքով, մշակվել և կազմվել են անհատական ծրագրեր, ծնողների համար կազմակերպվել են շարունակական խորհրդատվություններ:

Այդ ամենից զատ՝ երեխաներին տրամադրվել են հետևյալ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները՝ վարքային, խոսքային թերապիա, էրգոթերապիա, արտթերապիա, երաժշտաթերապիա, ադապտիվ ֆիզիկական կուլտուրա, հոգեբանական աջակցություն: 14 և բարձր տարիքային խմբի 107 շահառուների համար վերոնշյալ թերապիաներին զուգահեռ իրականացվել են նաև զբաղվածության հետևյալ ծրագրերը՝ կավագործություն, գորգագործություն, այգեգործություն, կարուձև, խոհարարություն, համակարգչային ուսուցում, թղթի և մոմի արտադրություն:

2020 թվականին «Աուտիզմ» ազգային հիմնադրամը 100-ից ավելի ծնողների համար իրականացրել է նաև շարունակական խորհրդատվություններ և կազմակերպել 12 տեսական ու գործնական դասընթացներ: Ոլորտում աշխատող ավելի քան 30 մասնագետների համար իրականացվել են տեսագործնական վերապատրաստումներ:

2020 թվականի հոկտեմբեր ամսից ծրագրում ընդգրկվել է նաև Արցախից եկած և աուտիզմ համախտանիշ ունեցող 15 երեխա:

2013 թվականից մինչ օրս ներառական կրթական ծրագիր է իրականացվում Երևանի թիվ 126 հիմնական դպրոցում: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել աուտիզմ համախտանիշ և նեյրոտիպիկ զարգացում ունեցող երեխաների համատեղ ուսուցման կազմակերպմանը և առանձնահատուկ պայմանների ստեղծմանն ու ապահովմանը։ Ռեսուրսային դասասենյակում աշխատանքներն իրականացնում են «Աուտիզմ» ազգային հիմնադրամի մասնագետները։ 2020 թվականին այդ դպրոցում սովորող և աուտիզմ համախտանիշ ունեցող 12 երեխա ընդգրկվել է ծրագրում, գնահատվել, վեր են հանվել նրանց կարիքները և ըստ դրանց առաջնահերթությունների՝ կազմվել են անհատական ծրագրեր։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: